f

Անկախ

Քրեական դատավարությունը, որպես հարյուրավոր տարիներ գոյություն ունեցող երևույթ, հեղինակազրկվում է․ Գևորգ Բաղդասարյանը՝ Արմեն Գևորգյանի՝ դատական նիստերին չներկայանալու մասին


Մեզ համար հասկանալի չէ դատարանում ներկա պահին քննարկվող և մինչ այդ ներկայացված միջնորդության կապը, որի համար Դուք հեռացել էիք խորհրդակցական սենյակ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ՝ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ, դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին, ասաց Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը։

«Ձեր խոսքի մեջ միտք կար, որ քանի որ քրեական գործի վարույթը կասեցնելուց առաջ բոլոր անհրաժեշտ գործողությունները պետք է կատարված լինեն, մեզ մոտ տպավորություն առաջացավ, որ Դուք խորհրդակցական սենյակում որոշել եք կասեցնել, բաց մինչև կասեցնելը վերադարձել եք Արմեն Գևորգյանի դատական նիստերի մասնակցության հարցը լուծելու, եթե՝ ոչ, ապա որևէ կապ այս պահին քննարկվող և խորհրդակցական սենյակում Ձեր գտնվելու ժամանակ քննարկված միջնորդության հետ կապված հարցերի միջև չենք տեսնում։

Ինչ վերաբերվում դատական նիստերին բացակայությանը և հետագայում դատական նիստերին ներկայանալու անհնարինությանը, ապա սա այն է, ինչի մասին մենք խոսել ենք։ Այն, ինչ միջնորդության տեսքով ներկայացվեց, կարելի է ձևակերպել շատ ավելի կարճ՝ ինձ աշխատանքային ժամերին հարմար չէ ներկայանալ դատական նիստրին և ինձ հարմար չէ դատական նիստերին ներկայանալ, որովհետև ես աշխատանքի չեմ։ Եթե չմեջբերեմ Քրեական դատավարության որևէ նորմ դատական նիստերին պարտադիր լինելու մասին, ապա գործընթացը քրեական դատավարության հետ որևէ առնչություն չունի։ Քրեական դատավարությունը, որպես հարյուրավոր տարիներ գոյություն ունեցող երևույթ, հեղինակազրկվում է, որևէ մեկի պարտականությունների կատարումը, հանդիպումները, քննարկումները չեն կարող իրեն փաստացի ազատել մեղադրյալի կարգավիճակից փաստացի»,- ասաց Բաղասարյանը։

Վերջինս առարկեց ներկայացված միջնորդության դեմ։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ՝ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ 

Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները:

Հիշեցնենք, որ անցած նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդել էր ՍԴ դիմելու մասին՝ մեղադրանքի ոչ հստակ լինելու հետ կապված։ Ինչպես նշել է փաստաբանը, դիմելու պատճառը Քրեակատարողական օրենսգրքի օրենսդրական բացն է։ Օրենսգիրքը դատարանին հնարավորություն չի տալիս բացատրել մեղադրանքը, երբ այն հստակ շարադրված չէ, բայց դրա հետ մեկտեղ՝ դատախազի վրա այն բացատրելու պարտավորություն չի դնում։

Հայաստան Գևորգ Բաղդասարյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին