ՀՀ Ազգային ժողովի մարտի 1-ի նիստին քննարկվում է Ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում։ Ջանջուղազյանի թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը։ Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող մեծամասնության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Նշենք, որ ավելի վաղ նրա գլխավորած խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել ներկայացված թեկնածության վերաբերյալ։