f

Անկախ

ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն լիցենզիան կասեցված Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ուսանողների


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով դադարեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ տվյալ համալսարանի ուսանողների կրթության շարունակականության ապահովման նպատակով նրանց հետագա ուսումնառությունը կկազմակերպվի այլ բուհերում: Համաձայն կարգի՝ վերոնշյալ գործընթացի իրականացման նպատակով անհրաժեշտ են հետևյալ գործողությունները.

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, սովորողին պետք է տրամադրի ազատման հրամանի և հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենները, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը, եթե սովորողը կատարել է հաստատության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները, այդ թվում՝ ուսման վարձի մասով:

Սովորողը փաստաթղթերը ստանալուց հետո` ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ կիսամյակում իր հետագա ուսումնառության կազմակերպման համար կարող է դիմել տվյալ կամ հարակից մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ուսուցում իրականացնող, նախընտրելի մինչև երկու հաստատություն՝ ըստ ԿԳՄՍ նախարարության հաստատած ցանկի՝ նշելով համապատասխան բուհի տվյալ և նախընտրելի մինչև երկու հարակից մասնագիտություն (կրթական ծրագիր)՝ առաջին հայտի գերակայությամբ:

Ուսումնական տարվա տվյալ կիսամյակում սովորողի՝ համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) և կուրսում ուսումնառության կազմակերպման հնարավորությունը որոշվում է ընդունող հաստատության կողմից՝ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակում ու ելնելով առաջացող առարկայական տարբերությունների (կրեդիտների, մոդուլների) և ակադեմիական պարտքերի սահմանված քանակը չգերազանցելու պայմանից:

Տվյալ կուրսի համապատասխան կիսամյակի համար սովորողի՝ ուսումնառած հաստատության համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) ուսումնական պլանում չընդգրկված առարկայի կամ որևէ առարկայից կրեդիտների մեկ երրորդից ավելի տարբերությամբ պայմանավորված առարկայական (ծրագրային) տարբերությունների և ակադեմիական պարտքերի 30 կրեդիտը չգերազանցելու դեպքում սովորողը հաստատության ռեկտորի հրամանով կցագրվում է համապատասխան ակադեմիական խմբին, և նրան թույլատրվում է մասնակցել տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) ուսումնական պարապմունքներին: Հակառակ դեպքում սովորողին առաջարկվում է իր ուսումնառությունը շարունակել այն ավելի ցածր կիսամյակից, որից ուսումնառության շարունակման՝ սույն կետում նշված պահանջը բավարարվում է:

Տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսի բացակայության դեպքում հաստատության առաջարկությամբ և սովորողի համաձայնությամբ սովորողի ուսումնառությունը կարող է կազմակերպվել հարակից մասնագիտությամբ (կրթական ծրագրով), իսկ վերջինիս բացակայության պարագայում՝ այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրով)՝ անկախ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից:

Սահմանված կարգի պահանջներին համապատասխան՝ երկու հաստատությունում ուսումնառության շարունակման հնարավորության դեպքում սովորողը պետք է ընտրի մեկ հաստատություն (կրթական ծրագիր), որով ցանկանում է շարունակել հետագա ուսումնառությունը:

Տվյալ կիսամյակում սովորողի՝ հետագա ուսումնառության շարունակման համար նախատեսված ժամկետներում չդիմելու դեպքում հաջորդ ուսումնական տարվա կամ կիսամյակի ընթացքում սովորողի կրթության կազմակերպումը կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանով հաստատված կարգի պահանջներով:

Սովորողի կողմից առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի հանձնման համար հաստատության ռեկտորի հրամանով սահմանվում է ժամկետ մինչև տվյալ ուսումնական կիսամյակի քննաշրջանի սկիզբը՝ հրամանում նշելով առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի ցանկը, առարկաների կրեդիտները և քննությունների հանձնման անհատական ժամանակացույցը: Ընդունող հաստատության կողմից սահմանված անհատական ժամանակացույցով նախատեսված առարկայական տարբերությունները և ակադեմիական պարտքերը հանձնելուց (առավելագույնը մեկ վերահանձնման հնարավորությամբ) հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, սովորողը հրամանագրվում է տվյալ հաստատությունում:

Հաստատությունում սովորողի հրամանագրման դեպքում նրա ուսման վարձի չափը հաշվարկվում է տվյալ հաստատության համապատասխան ուսուցման ձևի և մասնագիտության (կրթական ծրագրի) համար՝ ըստ դասընթացների ընդհանուր գումարային կրեդիտների քանակի՝ հաշվի առնելով տվյալ հաստատությունում համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար տվյալ կուրսում սահմանված մեկ կրեդիտի արժեքը:

Վճարովի ուսուցման համակարգում սովորողի հրամանագրումը կատարվում է միայն անհրաժեշտ վճարումները կատարելուց հետո, հաստատության կողմից սահմանած կարգով և ժամկետներում: Սովորողն ազատվում է նախկինում կրեդիտներ հավաքած առարկաների ուսումնական պարապմունքներից և ատեստավորումից: Սովորողը պարտավոր է վճարել միայն այն առարկայական դասընթացների (մոդուլների) համար, որոնք ուսումնառելու է:

Տվյալ մասնագիտության (կրթական ծրագրով) ուսուցման լրիվ դասընթացն ավարտած և ուսումնական ծրագրով (պլանով) նախատեսված անհրաժեշտ համապատասխան կրեդիտները կուտակած և միայն ամփոփիչ ատեստավորման ենթակա սովորողների ամփոփիչ ատեստավորումը կարող է կազմակերպվել տվյալ կամ հաջորդ ուսումնական տարվա ավարտին, հաստատության սահմանած կարգով և ժամկետներում:

Ամփոփիչ ատեստավորման նպատակով սովորողը կցվում է համապատասխան ամբիոնին և ստանում ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի նոր թեմա, եթե սովորողի ավարտական նախկին աշխատանքը կամ մագիստրոսական թեզը ամբիոնի կողմից պաշտպանության չի երաշխավորվում:

Կից ներկայացնում ենք բարձրագույն ուսումնական այն հաստատությունների ցանկը, որոնցում կարող է կազմակերպվել սովորողների հետագա ուսումնառությունը, ինչպես նաև ընթացիկ կամ ամփոփիչ ատեստավորումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի մեկ այլ հրամանով կասեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառների վերացումը: Միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ուսանողների շահերն ու իրավունքները պաշտպանելու համար, հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու նպատակով Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը 5 աշխատանքային օրվա ընթացքում սովորողին պետք է տրամադրի ազատման հրամանի և հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենները, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը, եթե սովորողը կատարել է հաստատության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները (այդ թվում՝ ուսման վարձի մասով): Անհրաժեշտ տեղեկատվությունը և համապատասխան փաստաթղթերը պետք է տրամադրել միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող ուսանողներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնելու նպատակով:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին