Մինսկում ԱՄՆ դեսպանատան ամերիկացի դիվանագետները լքել են Բելառուսի տարածքը։ Այդ մասին հայտարարել է դիվանագիտական առաքելության ղեկավար Ջուլի Ֆիշերը։ Գրում է Russian.rt.com-ը։
«Ամբողջ ամերիկյան անձնակազմը լքել է Բելառուսը», - գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում:
Փետրվարի 1-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը կարգադրել է Բելառուսում գտնվող ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքի անդամներին լքել երկիրը։
Ավելի ուշ ԱՄՆ իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին լքել Բելառուսը և Մերձդնեստրը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։