f

Անկախ

Սփյուռքի գերագույն հանձնակատար Սինանյանը գալիս է Ֆրանսիա՝ հայ համայնքը տկարացնելու համար. Մուրադ Փափազյան


Մենք պետք է բարձրացնենք արտաքին հարաբերությունների մակարդակը, որովհետեւ հնարավորություններ կան, որ Հայաստանի շուրջը նոր հետաքրքրություններ ստեղծվեն, ավելի լուրջ համագործակցություն լինի այլ երկրների հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

«Սփյուռքը ներկա է 30 երկրում, այդ երկրներում մենք աշխատում ենք։ Մենք ունենք այդ ուժը Սփյուռքում, որն ընդհանրապես Հայաստանը  չի օգտագործել ու չի օգտագործում այսօր: Հայաստան, Արցախ, Սփյուռքը, այս երեքը միասին պետք է կազմեն հայկական աշխարհը, որպեսզի ուժ տանք  նաեւ հայրենիքին: ՀՀ իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ»,- ասաց նա:

Հարցին՝ այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերություններում անջրպետ է նկատվում, ինչպե՞ս պետք է լուծել, Մուրադ Փափազյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ։

«Միայն Գերագույն հանձնակատարով չի կարելի լուծել այդ խնդիրը, մանավանդ երբ Գերագույն  հանձնակատարը գալիս է Ֆրանսիա հայ համայնքը տկարացնելու  համար, և  ավերելու այն աշխատանքները, որոնք տանում ենք մենք»,- նշեց նա։

Մուրադ Փափազյանի խոսքով, Ֆրանսիան այն համայնք է, որ լուրջ հաջողություններ է արձանագրել Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի Հանրապետության, Հայաստանի զորակցության ուղղությամբ. «Ֆրանսիան այն երկիրն է, ուր Թուրքիային և  Ադրբեջանին չի հաջողվում հասնել մեր մակարդակին։ Ինչու է Գերագույն հանձնակատար պարոն Զարեհ  Սինանյանը գալիս Ֆրանսիա, փորձում ուժ տալ ուրիշ կազմակերպության, փորձում տկարացնել ավանդական կազմակերպություններին, որոնք դաշտում հաջողություններ են արձանագրել։ Ինչո՞ւ, եթե ոչ տկարացնելու համար․ Ինչո՞ւ է ուզում տկարացնել համայնքը»։

Հայաստան Մուրադ Փափազյան ՀՅԴ

«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Ավելին
Ավելին