f

Անկախ

Դատավոր Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ենթակա է մերժման. Սահակյան


«Դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությանը, դրա ընթացքում փաստաթղթերի հետազոտությունը, տրված հարցերի պատասխանները և ներկայացված  դիրքորոշումները միանշանակ և անվերապահ հաստատեցին, որ դատավոր  Վազգեն Ռշտունուն  կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ենթակա է  մերժման»,- միջնորդության քննությանն ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ դրա համար առկա են ավելի քան բավարար փաստական և իրավական հիմքեր. «Նախ բացակայել է  կարգապահական վարույթ հարուցելու առիթը, քանի որ Դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասում նշված աղբյուրներից ոչ մեկից ենթադրյալ կարգապահական խախտման վերաբերյալ հաղորդում չի ստացվել, ավելին՝  կարգապահական վարույթի հարուցմանը նախորդող ողջ  գործընթացը եղել է ոչ իրավաչափ և խտրական»։

Նրա խոսքով, արդարադատության նախարարության ներկայացուցիչները փորձում էին համոզել, որ սույն կարգապահական վարույթը նախաձեռնվել է վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ  պարունակող արարքի ինքնուրույն  հայտնաբերման կապակցությամբ։ Մինչդեռ, ըստ Ս.Սահակյանի,  օրենքը չի նախատեսում վարույթ հարուցող  մարմնի կողմից  դատավորների  գործունեության առնչությամբ ուսումնասիրություն պատվիրելու և դրա հիման վրա վարույթ  հարուցելու հնարավորություն։

«Ավելին, նախարարությունը չի ունեցել զեկուցագրում  նշված  ուսումնասիրությունն իրականացնելու գործառույթ,  իսկ այսպես կոչված ուսումնասիրության հիման վրա զեկուցագիր կազմած աշխատակցի անձնագրում բացակայել է  ուսումնասիրություն իրակաացնելու լիազորությունը»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, միջնորդության և քննության արդյունքում լիովին և աներկբա  հիմնավորվել է,  որ դատավորին վերագրվող  արարքում  իսկապառ բացակայում են  նրան պատասխանատվության ենթարկելու  հիմքը, ինչը Դատական օրենսգրքի  156-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն ԲԴԽ  կողմից  դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  միջնորդությունը մերժելու անվերապահ հիմք է։

«Ուստի գտնում ենք, որ  այս վարույթով խորհրդի կողմից  կայացվելիք օրինական և արդար միակ որոշումը պետք է լինի հենց մերժումը»,- ասաց Ս. Սահակյանը։

Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է սեփական նախաձեռնությամբ՝ առանց որևէ միջնորդության, բողոքի։

Սիրանուշ Սահակյան ԲԴԽ Վազգեն Ռշտունի Հայաստան

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին