f

Անկախ

ԱՀԱ և ...՛՛ՎԵՐՋԻՆԸ՛՛


Ընթերցողի խոսք
ԱՀԱ և ...՛՛ՎԵՐՋԻՆԸ՛՛
Մեր մոլորակը լի է վայրիվերումներով և իմաստալի, ու իմաստազուրկ փոթորիկներով: Մեկը աշխարհ է մտնում, որ կյանքը փոխի իր ուզած ձևով և բովանդակությամբ՝ զարավիգ դառնա իր խղճի թելադրանքին, մեկն էլ ասպարեզ է մտնում, որ ավերի աշխարհը և նայի ավերակներին:

Մեկը գլուխգործոցներ է ստեղծում, մեկն էլ դրանք գողանում, վաճառում է, որ հարստանա: Ոմանք խաղատուն են բացում, ոմանք էլ այստեղ տանուլ տալիս փող, բնակարան և….
Կյանքի այս վայրիվերումների մասին է սիրված արձակագիր Ներսես Խառատյանի դետեկտիվ ժանրը ներկայացնող եռագրությունը: Առաջին երկու վեպերը՝՛՛Ով սպանեց Էլենին՛՛(արժանացել է ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակի)և  ,Պատասխան տալու ժամանակըելույս են տեսել 2016 և 2020թթ.: Ահա և երրորդը՝ ,Վերջինըե (Երևան, ,ՎՄՎ-Պրինտե հրատարակչություն, 2021թ.):
Հենց այստեղ է, որ իրավաբանական գնահատելի հմտությամբ հեղինակը իր նկարագրությունը հասցնում է ավարտին.
_Ով է Թադևոս Տադեուշը, նույն ինքը Տադեուշ Անգելովը, որ ընդունում է ամեն ինչ ու նրան առաջադրվում է մեղադրանք, արվում կալանավորման միջնորդություն: Իսկ ովքեր են Ագնեսա Իգնատևնա Վորոնցովան, Տրիֆոնովը, ում գտել են կախված…
…Ամենասկզբում ընթերցողը ծանոթանում է տիկին Այսբերգին, հետո խոսվում է հանգստյան տան ուղեգրի և Գելենջիկ քաղաքի մասին: Ասում են, որ Գելենջիկ բառը թուրքական ծագում ունի, որ նշանակում է ՛՛սպիտակ հարս՛՛: Ինչո՞ւ…
Ինչուները շատ-շատ են այս գրքում: Թեև դետեկտիվ ժանրի գիրք է, երբեմն կարդալիս թվում է, թե այստեղ իրական կյանքն է և հերոսները քո հարևաններն են, քո վաղեմի ծանոթները: Հենց այստեղ է թաքնված հեղինակի վարպետությունը և գրքի հաջողությունը: Խոսքի ուժը ընթերցողի համար ընդգծելու նպատակով հեղինակը պարբերաբար դիմում է մեծերին՝ Լև Տոլստոյին, Սոկրատեսին, …
Անկեղծ խոսակցությամբ հեղինակը ընթերցողին հասցնում է անցյալին հատվող խաչմերուկ.,Երեխան կարողանում է կռանալ ու կծել իրեն հարվածող ավազակի ձեռքըե: Սովորական տեսարան թուրքին առնչվելիս: Ե՞րբ, ինչո՞ւ…
Սպասում: Սպասումը ծանր զգացողություն է, երբեմն ուղղակի անտանելի:
Երբ և ինչու է ասվել ՛՛Գող, սիրտը դող՛՛ արտահայտությունը: Այս գրքի էջերու նաև այդ հարցականը կա ու պատասխան վերլուծությունը ևս: ,Պատասխան տալու ժամանակըե արդեն մի ամբողջ գրքով ասվել է, բայց հեղինակը ,Վերջինըե գրքում նոր մանրամասներ է ներկայացնում գործելու ժամանակից: Մինչ այդ կարդում ենք ,Խաղամոլըե վերնագրված բաժինը և ժապավենի նման աչքերիս առջևով անցնում են Երևանի փողոցներում տեղադրված ,Խաղը հարստանալու միջոց չէե վահանակները, ափսոս, որ շատ մոտ ուրիշ վահանակներ էլ գովազդում են խաղատները: Երբ ընթերցողը գնում է դեպի ավարտ, հանդիպում է մի ուշագրավ հարցադրման ևս.,Ինձ շատ է հետաքրքրում Ձեր ազգային պատկանելությունը: Ռո՞ւս եքե: Ինչո՞ւ է խոսվում ազգային պատկանելության մասին, միթե կողոպուտը բացահայտելու համար դա ևս կարևոր է: Այս մասին ընթերցողը կիմանա գրքում:
,Ահա և…ե վերնագրված 10-րդ մասով հեղինակը ավարտում է վեպը: Ժողովուրդը ասում է՝ ,Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի փոսի մեջե: Սա հեղինակի գլխավոր եզրակացություններից մեկն է, իսկ ամենավերջում ,…Մի տան մեջ երկու կի՞ն…ե հարցադրումը: 
Գործի բացահայտման ճանապարհին հեղինակը նկարագրում է նաև ծերունի ավազակ, դոկտոր Սիրեկանյանի ձիու քայլը՝ հեղինակը ընդունում է ի գիտություն, որ հաճախ սպանում ես նրան, ում շատ ես սիրում:
Կարծում եմ՝ ավելին ասելու կարիք էլ չկա, պարզապես պետք է կարդալ այս գիրքը ու միանգամից համակարծիք կդառնաք գրքի խմբագիր Արթուր Անդրանիկյանի ,..Գաղափարների ու զգացմունքների խաչմերուկում հեղինակը մենակ չէ, սա գրողի բացճակատ կեցվածք է՝ առանց ցնցման նպատակների և ավելորդ հավակնությանե խոսք-գնահատականին:
 Գրքի շապիկին էլ արձակագիր-իրավաբանի եզրահանգումն է.,…Զգացումները մեզ երբեք չեն խաբում,իրականում խաբում են այդ առթիվ արվող դատողություններըե…

Հ.Գ. Երբ մեծարգո Ներսես Խառատյանից նվեր ստացա ՛՛Վերջինը՛՛ վեպը, միանգամից հիշեցի լոռեցի, ճանաչված մանկագիր, արդեն հավերժի ճամփեն բռնած Սուրեն Մուրադյանի ՛՛Վերջին կանգառը՛՛գիրքը: Ուրախ եմ, որ այն վերջինը չեղավ: Կամենում եմ, որ ՛՛Վերջինը՛՛ վեպը երբեք չդառնա վերջին ու իմ լավ բարեկամ Ներսես Խառատյանը ընթերցողին ներկայանա նոր գրքերով, իր մտքերով, խոհերով, խրատներով:
Վաղարշակ Ղորխմազյան
 

՛՛Վերջինը՛՛ վեպ Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին