«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խեղկատակ-ծաղրածու-պոպուլիստների դարաշրջանը մոտենում է ավարտին:
Ափսոս, որ նրանց տգիտության և օտար շահերին ծառայելու արդյունքում տուժեցին սովորական մարդիկ:
Բայց դա է սխալի գինը, յուրաքանչյուր անձ պետք է պատրաստ լինի կրել իր կատարած սխալի պատասխանատվությունը:
Որ այլևս երբեք նման կենդանիները չհայտնվեն պետությունների ղեկին և պատուհաս չդառնան մի ամբողջ ազգի ու պետության գլխին»: