f

Անկախ

Հայկ Սարգսյանն առաջարկեց ընդլայնել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունները


Առաջարկում եմ պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին։ Այս մասին փետրվարի 23-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ պատերազմում զոհված զինծառայողների կրտսեր եղբայրները, որոնք ենթակա են պարտադիր զորակոչի, եւ որոնք ընտանիքի միակ զավակները չեն, չեն կարողանում կատարել իրենց պարտքը Հայրենիքի առջեւ հարգելի պատճառներով: Օրինակ՝ պատերազմում որդիներից մեկի կորստի պատճառով ծնողների հոգեկան վիճակը վատացել է։ Տան մթնոլորտը ճնշող է։ Այս ամենն ազդում է պարտադիր զինվորական ծառայության նկատմաբ ծնողների վերաբերմունքի վրա։  

«Պարզապես չեն ուզում իրենց կրտսեր որդիներին բանակ ուղարկել։ Ես վարչապետին տեղեկացրել եմ այս մասին։ Մենք երկխոսություն ունեցանք։ Վարչապետը ՊՆ-ին հանձնարարեց այս հարցը քննարկել ինձ հետ եւ ընդհանուր լուծում գտնել»,- պարզաբանեց պատգամավորը։   

Այսպես, Սարգսյանը ներկայացրեց օրինագիծը, որի համաձայն՝ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողի որդին կամ եղբայրը կազատվեն պարտադիր զորակոչից։ Նրա խոսքով՝ հիմնական մտահոգությունն այն էր, որ նախագիծը կարող է լուրջ հարված հասցնել զինված ուժերի պաշտպանունակությանը։

«Սակայն անվտանգության մասով խնդիրներ չեն լինի... Օրինագծի համաձայն՝ 2022-2023թ․ պարտադիր զինվորական ծառայությունից կազատվի ընդամենը 52 մարդ»,- ասաց Սարգսյանը։      

Սակայն զինակոչիկը կարող է հրաժարվել այդ արտոնությունից՝ ինքնակամ դիմելով զինկոմիսարիատ։ 

Օրինագծի ընդունումը, պատգամավորի խոսքով, դրական կազդի մարդկանց սոցիալ-հոգեբանական վիճակի վրա։  

«Զոհված զինծառայողների ընտանիքները կկարողանան ավելի հեշտ հաղթահարել իրենց առջեւ ծառացած հոգեբանական ու սոցիալական խնդիրները»,- համոզված է Սարգսյանը։ 

Հանձնաժողովի անդամներն աջակցեցին Սարգսյանի նախաձեռնությանը, բայց նրանք կարծում են, որ օրինագիծը մշակման կարիք ունի։ 

Բավական երկար քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողովի կողմից։

Ընդդիմադիր պատգամավորները ձեռնպահ մնացին։

Հայաստան Հայկ Սարգսյան Ազգային ժողով

Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում չի տվել
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում
Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը
Համազգային հանրահավաք՝ Երեւանում
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Ավելին
Ավելին