f

Անկախ

Ողջունում ու զորակցում եմ Դաշնակցության երիտասարդներին, որոնք երեկ ելել էին ֆաշիզմի որջի պատգամավորների դեմ ու տուժել տեռորի պահապաններից


Ողջունում ու զորակցում եմ Դաշնակցության երիտասարդներին, որոնք երեկ ելել էին ֆաշիզմի որջի պատգամավորների դեմ ու տուժել տեռորի պահապաններից։

Ադրբեջանը բոլոր իմաստներով ֆաշիստական, հետամնաց փթիրների երկիր ա, որի ղեկավարը աղվամազ դեռահասի պես թպրտում ա հաղթական էյֆորիայից ու պարտված կողմին էլ ավելի նվաստացնելու համար կուկլեքի թանգարան ա բացում։ Ադրբեջանը քնած մարդկանց կացինով սպանողների, ծերերի ականջ կտրող հերոսների նախնադարյան քարանձավ ա։

Ադրբեջանում խոշտանգելով սպանել, գլխատել են հայ գերիների, այդ թվում՝ 4 կանանց՝ բռնաբարելով։ Բազմաթիվ գերիներ դեռ Ադրբեջանում են։ Հայ անզեն գյուղացիներին ոնց ուզում սպանում են։ Վերացնում են հայկական յուրաքաչնյուր մշակութային ու պատմական գործ՝ եկեղեցի, խաչքար, արձան, գերեզման, կոթող։ Մանկապարտեզից մինչև գերեզման ուռոգլուխ ռասիստ են մեծացնում իրենք իրենց, որոնց կյանքի միակ նպատակը հայի վիզ կտրելն ա։

Իսկ հիմա նկատենք, որ էդ նախանդարյան ֆուցընները, երբ Հայաստանում էին, կազմակերպված խմբերից Դաշնակցության երիտասարդները դուրս էկան դրանց դեմ։

Բայց Հայաստանում եվրոմատորով քանի՞ կազմակերպված մարդասեր արվեստագետ կա, քանի՞ հասարակական կազմակերպություն եվրոարժեքով, քանի՞ իրավապաշտպան եվրոօրենքով, քանի՞ գրող եվրոգրիչով, քանի՞ ռեժիսոր եվրոհոգսերով։

Մյուս կողմից, Ադրբեջանում քանի՞ լրագրող ա նստած, քանի՞ աշխուժակ ջահելի կյանքն ա վարի, քանի՞սն են երկրից վտարված ու քանի՞ լրատվամիջոց ա փակած, քանի՞ գրողի ականջ կտրելու համար են փող տալիս, քանի եվրոարժեք ա դոմփել էդ քարանձավը։

Սակայն, խոսքի ազատության կողպեք, կանանց իրավունքների խոշտանգիչ, ժողովրդավարության բայղուշ, պատմամշակույթային արժեքների վերացման, ԼԳԲՏ անձանց բռնաբարողների բաստիոն Ադրբեջանի պատգամավոր կոչվածները եկել էին եվրոուղեղների դուռը, բայց Հայաստանի եվրոխելքերը հերիքում է միայն Ռուսաստանի դեմ մանկապատանեկան հայտարարություններին միանալուն։ Հա, մեկ էլ Լուկաշենկոյի պորտը տեղը դնելու տեքստին։

Իսկ Սասնա ծռերն ու՞ր են։ Պիկապ չկար հրապարակ հասնեին։ Կամ ազերի պատգամավորը սև էր ռուսի համեմատ, որ պիկապով ճղեին Ռուսաստանի դեսպանատան դեմը։

Իսկ լրագրողնե՞րը, որ գնում են Քոչարյանի ասուլիսին մի տափակ հարց տալիս, հետո առյուծ կտրած ստատուս գրում։ Մի միլիմետր միկրոֆոնն ի՞նչ էր դնեիք ազերի պատգամավորի բերանը՝ ի՞նչ եք արել, որ հայ ժողովուրդը էսպես ձեզնից զզվում ա, հարցնեիք։ Էս առիթով հատուկ աջակցություն լրագրող Անի Նահապետյանին, որը տուժել է նախնադարյան մսի կտորների պաշտպաններից։

Իսկ նրանք, որ գերիների իբր ազատության համար անձնագրային տվյալներ էին հավաքում, ՄԱԿ-ի դիմաց ցույց էին անում՝ FREE ARMENIAN POW's պլակատներով, անվտանգության խորհրդից հայ գերիների ազատություն էին պահանջում։ Հեն ա, իրենց պահանջի շահառուները մտել էին իրենց երկիր ու ասում են՝ Ադրբեջանում գերի չկա։ Թարգմանում եմ, ֆաշիզմի պատգամավորներն ասում են՝ POW NO։

Տուտուզներն էին ճղում, երբ Այլընտրաքային Գերմանիա կուսակցությունն էկել էր Արցախ պատերազմի օրերին։ Ֆաշի՜ստ են, ֆաշի՜ստ են, գոռում էին։ Քեզ ու քո մշակույթը վերացնող ֆաշիստական Նոր Ադրբեջան կուսակցության պատգամավորն ա էկել երկրիդ կենտրոն, մի տուտուզ թո՞ւշ էլ չճղես։

Կրկին ողջույններս դաշնակցության երիտասարնդերին, որոնք պաշտպանում են հայերի իրավունքները, մարդկային արժեքները քարանձավային փթիրներից։

(Նկարը՝ Ֆոտոլուրից։ Հայրենիքի փրկության շարժման օրերից է․ կրկին քաղմաս էին տանում Դաշնակցության երիտասարնդերին):

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում ՀՅԴ ադրբեջանցի Եվրանեսթ Հայաստան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին