Փետրվարի 22-ին Երեւանում կայացած Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստում քվեարկության է դրվել ինչ-որ փաստաթուղթ։ Այդ փաստաթուղթն այդպես էլ չի հրապարակվել։ Այս մասին փետրվարի 23-ին ԱԺ-ում ասուլիսի ժամանակ ասաց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով՝ հայկական պատվիրակության ղեկավարին այդպես էլ չի հաջողվել ճշտել՝ ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ «Մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ դիրքորոշում է հայտնել հայկական պատվիրակությունը։ Մեկ ասում են, թե ձեռնպահ են մնացել, մեկ հայտարարում են, որ դեմ են հանդես եկել։ Այնուամենայնիվ, մենք կփորձենք ամեն ինչ պարզել»,- ասաց Ղազինյանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը նախօրեին լրագրողներին ասել էր, որ ձեռնպահ է մնացել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները դատապարտող հայտարարության վերաբերյալ քվեարկության ժամանակ։