f

Անկախ

Թույլ մի՛ տվեք թուրքերին հող գնել Հայաստանում. սահմանե՛ք մաքսատուրքեր թուրքական ապրանքների ներմուծման վրա. Սասունյան


Հայաստանի կառավարությունը պետք է երկու կարևոր քայլ կատարի նախքան Թուրքիայի հետ սահմանը բացելը. 1) արգելել Թուրքիայի քաղաքացիներին անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում. 2) սահմանել մաքսատուրքեր Թուրքիայից ներմուծվող ապրանքների վրա։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքացիները կարող են գույք գնել Հայաստանում առանց հատելու Հայաստանի սահմանը։ Սակայն ընդհանուր ցամաքային սահմանի բացման դեպքում ավելի շատ թուրքեր կկարողանան գալ Հայաստան՝ դրանով իսկ ավելացնելով մարդկանց և ապրանքների հոսքը Թուրքիայից։

Թուրքիայի նման թշնամական երկրի քաղաքացիներին Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու թույլտվությունը ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է, հատկապես, եթե այդ գույքը գտնվում է խոցելի սահմանամերձ տարածքներում:

Մեծ հակասություն կա նրանում, թե ինչ են նախատեսում Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ և ինչպես են դրանք կիրառվում իրականում։ Այժմ, երբ ստեղծվել է Սահմանադրական հանձնաժողով գործող Սահմանադրության բարեփոխումների համար (վերջին անգամ այն փոփոխվել է 2015 թվականին), ճիշտ ժամանակն է վերանայել գործող  դրույթները, թե ովքեր կարող են սեփականություն ձեռք բերել Հայաստանում: Պետք է արգելվի օտարերկրացիների կողմից Հայաստանի սահմանի մոտ սեփականության ձեռքբերումը։ Բացի այդ, չպետք է թույլ տրվի Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներին որևէ անշարժ գույք ձեռք բերել որևէ տեղ Հայաստանում։

Այս խնդիրը հատկապես հրատապ է, քանի որ մի քանի տարի առաջ Թուրքիայի  կառավարությունը օրենք ընդունեց, որն արգելում էր Թուրքիայում գույքի ձեռքբերումը չորս երկրների՝ Հայաստանի, Կուբայի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի քաղաքացիների կողմից։ Եվս 35 երկրների քաղաքացիներ սահմանափակված են Թուրքիայում գույք ձեռք բերելու՝ ելնելով հողի բնույթից և գտնվելու վայրից: Գուցե մտածեք՝ քանի որ թուրքական կառավարությունն արգելել է հայ քաղաքացիներին հող գնել Թուրքիայում, Հայաստանը պետք է փոխադարձի՝ արգելելով Թուրքիայի քաղաքացիների կողմից հողի ձեռք բերումը Հայաստանում։

2012 թվականին ես մի հոդված գրեցի՝ հայ պաշտոնյաներին տեղեկացնելով թուրքական օրենքի մասին, որն արգելում է Հայաստանի քաղաքացիներին հող գնել Թուրքիայում և կոչ արեցի «Հայաստանի խորհրդարանին դիտարկել փոխադարձ միջոցների ընդունումն ընդդեմ Թուրքիայի քաղաքացիների, որոնք հետաքրքրված են հայկական գույք ձեռք բերելով»։ Ցավոք, իմ առաջարկն անտեսվեց:

1995 թվականի Սահմանադրությունն արգելում էր օտարերկրացիներին հող գնել Հայաստանում։ Սակայն դրան հակասում էր Հայաստանի կառավարության հետագա զեկույցը՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը. «օտարերկրացիներն իրավունք ունեն լինել հայկական հողի վրա կառուցված անշարժ գույքի սեփականատեր»: Զեկույցում նշվում էր նաև, որ «[Հայաստանի] օրենսդրությունը կառավարությանը լիազորություն է տալիս սահմանափակելու և արգելելու օտարերկրյա ներդրումները ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»:

1995 թվականի Սահմանադրությանը համապատասխան՝ Հայաստանի հաջորդ՝ 2005 և 2015 թվականների Սահմանադրություններում նաև նշված է, որ «Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»։

Եթե օտարերկրացիներին թույլ չի տրվում Հայաստանում հող կամ անշարժ գույք ձեռք բերել, ապա ինչպե՞ս են կարողացել դրանք գնել։ Միայն 2019 թվականին օտարերկրացիները, ի հեճուկս ՀՀ Սահմանադրության, ձեռք են բերել 186 բնակարան, 72 տուն, երկու գործարան, 9 հասարակական նշանակության շինություն և նույնիսկ 121 հողատարածք։ Ինչպե՞ս էր դա հնարավոր:

Առավել մտահոգիչ է այն, որ Ադրբեջանի և Թուրքիայի թշնամի պետությունների քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք են գնում առանց որևէ առարկության։ Անցած շաբաթ Հայաստանի կառավարության կադաստրի կամ անշարժ գույքի պաշտոնական ռեգիստրի հրապարակած թվերի համաձայն՝ 2010-ից 2021 թվականներին Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում գնել են վեց անշարժ գույք, որոնք ներառում են հինգ բնակարան և մեկ հասարակական նշանակության գույք։ Նույն ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում գնել են 71 անշարժ գույք, այդ թվում՝ 55 բնակարան, հինգ բնակելի տուն, մեկ ավտոտնակ, յոթ հասարակական նշանակության գույք և երեք հողատարածք։

Ենթադրում եմ, որ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերած Թուրքիայի քաղաքացիներից շատերը ծագումով հայ են։ Ես առաջարկում եմ Հայաստանի կառավարությանը` հայկական ծագում ունեցողների համար բացառություն անել, եթե և երբ արգելվի Թուրքիայի քաղաքացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերումը։

Ի վերջո, ինչ վերաբերում է Թուրքիայից և այլ երկրներից ապրանքների ներմուծմանը, Հայաստանի կառավարությունը պետք է մաքսատուրքեր սահմանի ներքին արտադրության կենսունակությունը պաշտպանելու համար։ Քանի որ Թուրքիան շատ մեծ բնակչություն ունի, այն կարող է շատ ավելի էժան ապրանքներ արտադրել՝ մեծ մասշտաբի պատճառով։ Հայ արտադրողները, չկարողանալով մրցակցել նրանց հետ, կսնանկանան։ Հայկական շուկան արդեն ողողված է թուրքական ապրանքներով։ Սահմանի բացումից հետո թուրքական ապրանքների համար այլևս ստիպված չեն լինի հավելյալ ծախսեր կատարել Վրաստանի տարածքով բերելու համար, ինչը նշանակում է, որ դրանք էլ ավելի են էժանանալու, որը մեծ խնդիր կստեղծի տեղական արտադրողների համար։ Իրավիճակն ավելի է վատթարանում, քանի որ թուրքական լիրայի արժեքի անկումը հանգեցրել է Թուրքիայից ներկրվող ապրանքների գների իջեցմանը:

Նախքան Հայաստանի տնտեսության որոշ հատվածների ամբողջությամբ կործանումը, Հայաստանի կառավարությունը պետք է մաքսատուրքեր սահմանի ներկրվող թուրքական ապրանքների վրա՝ Հայաստանի խոցելի արտադրողներին պաշտպանելու համար։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հայաստան Թուրքական ապրանք ոչ թուրքականին Հարութ Սասունյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին