Որպես շտապ հարց «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի օրակարգ է մտցվել նաեւ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակի հարցը։ Այս մասին «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար ադրբեջանցի պատգամավորների Երեւան գալու դեմ փետրվարի 22-ի բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նա պարզաբանեց, որ այս հարցի քննարկման շրջանակում ընդդիմադիրները հանդես են եկել սուր գնահատականներով։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նույնպես խիստ է պատասխանել ադրբեջանցիների ելույթին»,- նշեց Ղազինյանը։