f

Անկախ

Նաիրա Զոհրաբյան. Գերիների հարցը կարելի էր մտցնել «Եվրանեսթ» ԽՎ օրակարգ


Հարցս ուղղում եմ հայկական պատվիրակությանը. ինչո՞ւ նա չի կարողացել օրակարգ մտցնել հարցեր, որոնք վերաբերում են 44-օրյա պատերազմի շրջանում Ադրբեջանի ռազմական հանցագործություններին, այդ թվում արգելված զենքի կիրառման եւ գերիների կտտանքների մասով։ Այս մասին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար ադրբեջանցի պատգամավորների Երեւան ժամանելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ փետրվարի 22-ին ասաց ՀՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ «Եվրանեսթ» ԽՎ օրակարգում խիստ դժվար է մտցնել նոր հարց, բայց դա արվել է։ Մասնավորապես՝ դա վերաբերում է «Ռուսական ագրեսիայի եւ Ռուսաստանի՝ որպես Եվրոպայի համար անվտանգության խնդրի քննարկման» մասին հայտարարությանը։

Զոհրաբյանը պարզաբանեց, որ առնվազն գերիների եւ մշակութային վանդալիզմի հարցերը հաստատ կարելի էր մտցնել քննարկումների օրակարգ։ «Երբ մենք մեկնում էինք Բաքու, մեզ հաղթանակած երկրի պատգամավորներ էինք զգում, իսկ այսօր Երեւանում նստած են նրանց հայրենակիցներն ու ազգականները, որոնք բայրաքթարներով սպանել, գլխատել, խոշտանգել են մեր հայրենակիցներին»,- նշեց նա։

Նաիրա Զոհրաբյանը սուտ անվանեց ադրբեջանցի պատգամավորի հայտարարություններն այն մասին, թե գերիներ չկան։ «Նա խոսում էր Ղարաբաղում մշակույթի հուշարձանների պահպանման մասին։ Եթե կարողանայի ներս մտնել, կթքեի այդ ադրբեջանցի պատգամավորի ճակատին։ Ադրբեջանն ամեն օր մաքրում է հայկական մշակութային ժառանգության հետքերը Ղարաբաղի տարածքների այն 75 տոկոսի վրա, որը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Շուշիի Ամենափրկիչ եկեղեցում արդեն հայկական մշակույթի հետքեր չեն մնացել։ Ադրբեջանցիները թույլ չեն տալիս միջազգային կազմակերպություններին գնալ այդ տարածքներ, եւ դա կանեն այն ժամանակ, երբ  կմաքրեն հայկական մշակութային ժառանգության բոլոր հետքերը, ինչպես դա արեցին Նախիջեւանում»,- ընդգծեց նախկին պատգամավորը։

Հայաստանի իշխանությունները, նրա գնահատմամբ, սպասարկում են թուրք-ադրբեջանական օրակարգը. նրանք միասնական օրակարգ ունեն, որը տարբերվում է Հայաստանի եւ Ղարաբաղի օրակարգից։ «Ադրբեջանի իշխանությունները հատուկ Հայաստանի երկու նախկին նախագահների հետախուզում են հայտարարել, որպեսզի ցույց տան, որ կարող են անել դա, իսկ հետո գալ Երեւան եւ այստեղ թեյ խմել»,- ամփոփեց նա։

Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքերին պաստառներ են, այդ թվում՝ «Ազատություն ռազմագերիներին», «Հադրութը մեր տունն է», «Շուշին մեր տունն է», «Արդարություն Արցախի համար» կարգախոսներով։ 

Հայաստան Նաիրա Զոհրաբյան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին