Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Իրան:
Ըմբշամարտի ֆեդերացիայի հացղոչդմամբ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի հետ Թեհրան են մեկնել Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Նորայր Հախոյանը (55կգ), Արմեն Մելիքյանը (63 կգ), Հրաչյա Պողոսյանը (63կգ), Սերյոժա Բեռնեցյանը (72կգ), Էմիլ Ավետիսյանը (77կգ), Էրիկ Էլոյանը (82կգ), Կարեն Խաչատրյանը (87կգ) և Դավիթ Օվասապյանը (130կգ): Մարզչական թիմի հետ մեկնել են նաև Սամվել Գևորգյանն ու Արսեն Մակվեցյանը: Մրցումները կկայանան փետրվարի 23-25-ը: