f

Անկախ

«Ժողովուրդ». «Միջազգային դիմումները քիչ են․ մեր իրավունքները շարունակաբար խախտվում են»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային կոթողներն ու եկեղեցիները պղծելու, դրանց հայկական հետքը ջնջելու մասով Հայաստանը պետք է միջազգային դատարաններ դիմի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ տարբեր կոնվենցիաներով միջազգային դատարաններ դիմելու մասով Հայաստանը թերանում է: «Առնվազն 5-7 կոնվենցիաներ կան, որոնց շրջանակներում պատերազմից հետո պետք է գործընթաց սկսեինք: Դրանք են վարձկանների, ահաբեկիչների ու նրանց ֆինանսավորման, խոշտանգումների դեմ կոնվենցիաները: Վերոնշյալ բոլոր երեւույթների հետ թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո առնչվել ու շարունակում ենք առնչվել, բայց իրավական գործընթաց այդպես էլ չենք սկսել»,- ասում է նա:

Թեեւ կառավարությունն ավելի շատ բանակցային գործընթացի կողմակիցն է, ու 1994-ից մինչեւ մինչեւ այսօր ՀՀ բոլոր իշխանությունները մտածել են, թե պետության իրավունքներն իրավապայմանագրային բազայով պաշտպանելու փոխարեն կարող են բանակցությունների միջոցով դա անել (ավելին՝ վախենալով, թե բանակցային գործընթացը կխաթարվի, խուսափել են դատարններ դիմել), բայց իրողությունները ճիշտ հակառակն են ցույց տվել: Այդ գործելաոճը, սակայն, պետությանը որեւէ դրական արդյունք մինչեւ օրս չի տվել, ու Հայաստանի իրավունքները ոչ միայն չենք կարողացել պաշտպանել, այլ դրանք շարունակաբար խախտվում են:

Նշենք, որ մեր պետության կողմից միջազգային ատյաններում ընդամենը երկու հայց ունենք՝ մեկը Եվրադատարանում, որ կապված է մարդու իրավունքների հետ, մյուսը՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, որը վերաբերում է ռասսայաան խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի խախտումներին, այլ կերպ ասած՝ հայատյացությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Տարոն Սիմոնյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին