ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կորոնավիրուսի համաճարակը կարող է ավարտվել 2022 թվականին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հատուկ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ համաճարակի ավարտը չի նշանակում, որ մարդիկ այլևս չեն հիվանդանա COVID-19-ով։ Սա նշանակում է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի մեծ աճ չի լինի։
«Վարակվածների ահռելի թիվը նշանակում է, որ վիրուսը մուտացիայի ենթարկվելու հատկություն ունի, ուստի մենք չգիտենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Բայց զգուշավոր լավատեսություն կա, որ խոշոր բռնկումները կավարտվեն, երբ օմիկրոնը շրջի ամբողջ աշխարհով», - ասել է Վույնովիչը:
Նախօրեին հաղորդվել էր, որ Ռուսաստանում COVID-19-ով հիվանդների հոսպիտալացումների թիվը նվազել է օրական 33,1%-ով։
Ավելի վաղ համաճարակաբան Ալեքսանդր Գորելովն ասել էր, որ Ռուսաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետը պետք է լինի 90 տոկոս՝ հիվանդացության աճը նվազեցնելու համար, սակայն այս ցուցանիշին դեռևս չի հաջողվել հասնել։