f

Անկախ

Աղետ Բրազիլիայում. ջրհեղեղի և սողանքների հետևանքով 146 մարդ է մահացել, 200-ից ավելին անհետ կորած են


Բրազիլիայի Պետրոպոլիս քաղաքում, որտեղ այս շաբաթ տեղի են ունեցել սողանքներ,  զանգվածային ջրհեղեղի հետևանքով մոտ 200 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, և նրանց ողջ գտնելու հույսեր էլ չկան:

Հարյուրավոր փրկարարներ ձեռքով փորում են Պետրոպոլիսի փլատակները, քանի որ տեխնիկան չափազանց վտանգավոր է օգտագործելու համար. փլատակների տակ գտնվող մարդիկ կարող են ճզմվել: Շաբաթ օրը նրանք ստիպված են եղել մի քանի անգամ ընդհատել աշխատանքը շարունակվող անձրևի և նոր սողանքների սպառնալիքի պատճառով։

Պաշտոնական հաշվարկներով՝ Պետրոպոլիսում մի քանի օրվա ընթացքում մահացել է 146 մարդ, այդ թվում՝ 27 երեխա և դեռահաս։ 191 մարդ համարվում է անհետ կորած։

Ավելի քան 900 մարդ տեղահանվել և տեղավորվել է դպրոցների պատսպարաններում և այլ ժամանակավոր կացարաններում։

Կիրակի օրը մոտ 400 փրկարարներ և կամավորներ խիտ մառախուղի մեջ շարունակել են փորել և ապամոնտաժել փլատակները բահերով, բենզինով աշխատող սղոցներով և ձեռքի այլ գործիքներով:

«Ծանր տեխնիկան այստեղ չի կարող օգտագործվել: Այսպիսով, մենք պետք է աշխատենք մրջյունների պես, քայլ առ քայլ շարժվում ենք»,- AFP-ին ասել է փրկարարների համակարգող Ռոբերտո Ամարալը:

Պետրոպոլիսի թաղամասերից մեկում հսկայական սողանքը թաղել է սարի լանջին կանգնած միանգամից 80 տուն։

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն ուրբաթ օրը ուղղաթիռով պտտվել է Պետրոպոլիսի շուրջը և ասել, որ տեսել է «հսկա ավերածություններ այնպես, ասես պատերազմից հետո»։

Բրազիլիա ուժգին ջրհեղեղներ սողանք Աշխարհում

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին