Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 21-ին, քննում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի միջնորդությունը։
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատեւ արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է։
Նախորդ նիստին Վազգեն Ռշտունին դիմել էր Արդարադատության նախարարարության ներկայացուցիչներին, թե ի՞նչն է հիմք հանդիսացել նման ուսումնասիրության, զեկուցագրի համար։ Դատավորն ասել էր՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին զեկուցագրում նշվել է, որ կատարվել է ամփոփ ուսումնասիրություն։ Դատավորը պահանջել էր՝ ամփոփ ուսումնասիրությունը տրամադրել իր ներկայացուցիչներին։ Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ իրենց գնահատմամբ դրանք չեն պայմանավորում այս վարույթի խախտման հիմնավորումը։