f

Անկախ

Հայաստանում մարդիկ պետք է ազատ լինեն քննադատել կառավարությանը՝ առանց հաշվեհարդարի վախի. ԱՄՆ դեսպանություն


Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Հայաստանում մարդիկ պետք է ազատ լինեն քննադատել կառավարությանը՝ առանց հաշվեհարդարի վախի։ Այսպիսի մեկնաբանություն է ԱՄՆ դեսպանատունը տվել ի պատասխան  Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակող եւ լրագրողներին թիրախավորելու վերջերս ձևավորված մշակույթի վերաբերյալ NEWS.am-ի հարցերին: 

Թեեւ NEWS.am-ը դեսպանատանն առանձին հարցերով խնդրել էր անդրադառնալ իրավապաշտպանների կողմից բացասական գնահատականի արժանացած՝ ծանր վիրավորանքը քրեականացնող օրենքի նոր դրույթին եւ իշխող ուժի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ խորհրդարանի ամբիոնից լրագրողներին վիրավորելու դեպքին դեսպանատունն այս թեմաների շուրջ տվել է մեկ ընդհանուր մեկնաբանություն։ 
«Ազատ խոսքը հիմնարար իրավունք է և, չնայած միտումնավոր ապատեղեկատվության ու անվտանգության օրինաչափ մտահոգություններին, մարդիկ պետք է ազատ լինեն քննադատել կառավարությանը՝ առանց հաշվեհարդարի վախի։ Ազատ մամուլը լավ գործող ժողովրդավարության անբաժանելի մասնիկն է։ Մենք հանձնառու ենք աջակցել ժողովրդավարության սկզբունքների, այդ թվում ազատ արտահայտվելու ապահովմանն ուղղված Հայաստանի քաղաքացիների ջանքերին»,- ասվում է դեսպանատան գրավոր պատասխանում։ 

Մեր հարցմանը՝ արդյոք ՏԻՄ ընտրությունների հետընտրական շրջանի զարգացումները եւ իշխող ուժի նկատմամբ հաղթանակ տարած որոշ ընդդիմադիր ուժերի ղեկավարների  նկատմամբ քրեական հետապնդումները չեն սպառնում Հայաստանի ժողովրդավարությանը, դեսպանատությունը պատասխանել է, որ կառույցը նախկինում նշել է  ընդդիմադիր թեկնածուների դեմ ճնշումների մասին արձանագրումների մասին՝ քաջալերելով արժանահավատ հաղորդումների քննությունը իշխանությունների կողմից։ Միեւյնուն ժամանակ, դեսպանություն ընդգծել է, որ ընտրությունների արդյունքների բազմազանությունն ընդգծել է ընտրությունների մրցակցային բնույթը։ 

«Դեկտեմբերի մեր հայտարարությամբ մենք գովեստով արտահայտվեցինք հոկտեմբերի 17-ի, նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 5-ի ընտրություններում Հայաստանի քաղաքացիների մասնակցության, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման ուղեգծին նրանց ցուցաբերած շարունակական հանձնառության վերաբերյալ։ Արդյունքների բազմազանությունն ընդգծեց ընտրությունների մրցակցային բնույթը, Հայաստանի ժողովրդավարության կենսունակությունը և տարիների ընթացքում Հայաստանի արձանագրած նշանակալի առաջընթացը։ Ջանալով կատարելագործել ժողովրդավարությունը նաև մեզ մոտ՝ մենք ողջունում ենք Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին»,– ասված է դեսպանության պատասխանում։ 

Հիշեցնենք, որ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ծանր վիրավորանքը քրեականացնող օրենքի դրույթը, որով արդեն 260 քրեական գործ է հարուցվել։ Հեղինակավար միջազգային կազմակերպությունը արձանագրել է, որ այդ գործերը խոսում են Հայաստանում ժողովրդավարական նորմերի հստակ քայքայման մասին և բացասական ազդում խոսքի ազատ արտահայտման վրա:
Հիշեցնենք նաեւ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին վարկաբեկող հրապարակումների անող լրագրողներին, նրանց անվանել էր «վերբալ մարմնավաճառներ»։ 

ԱՄՆ դեսպանատուն ազատ խոսք Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին