Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ 04-Ա հրամանի համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 25-ին՝ժամը 14:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում :
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ դատավորների շրջանում բունտ է հասունանում։ Նրանք դժգոհ են վերջերս ԱԺ-ում ընդունված նախագծից։
Նախագիծը թույլ է տալիս Բարձրագույն դատական խորհրդին որոշումներ ընդունել առնվազն 6 անդամի ներկայության և 5 միանման քվեարկության պարագայում: 5 անդամն էլ գիտական-անդամներն են։
Դատավորներն այս նախագծից դժգոհում են՝ նշելով, որ կանգ չեն առնելու եւ դիմելու են միջազգային ատյաններին, համարելով, որ սա հերթական հակաժողովրդական քայլն է քաղաքական իշխանության կողմից։
Մեր տեղեկություններով՝ դատավորների ընդհանուր միությունը պատրաստվում է դիմել Վենետիկի հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդի՝ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, Դատավորների միջազգային միությանը, Դատավորների Եվրոպական միությանը։