f

Անկախ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Դիանա Ադամյանը և Ստեֆան Ֆրուխտը կներկայացնեն Մենդելսոնի և Շուբերտի ստեղծագործությունները


Փետրվարի 23-ին՝ ժամը 19։00-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու դասական երաժշտության երեկոյի։ Կներկայացվեն Ֆելիքս Մենդելսոնի Ջութակի կոնցերտը և Ֆրանց Շուբերտի «Մեծ սիմֆոնիա» թիվ 9-ը։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Դիանա Ադամյանը, իսկ համերգը կղեկավարի դիրիժոր Ստեֆան Ֆրուխտը։ 

Դիանա Ադամյանը երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Այժմ սովորում է Մյունխենի կոնսերվատորիայում։ 

2014 թվականին Պինկաս Ցուկերմանի հրավերով երիտասարդ ջութակահարը մասնակցել է Օտտավայի Ազգային արվեստի կենտրոնի (NAC) ամառային դասընթացներին։

22-ամյա երաժիշտը հասցրել է 1-ին մրցանակների արժանանալ, այդ թվում՝ Հրաչյա Բոգդանյանի 100-ամյակին նվիրված և «Վերածնունդ» միջազգային 2-րդ մրցույթ-փառատոներում, Յեհուդի Մենուհինի անվան պատանի ջութակահարների մրցույթում, ինչպես նաև Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթում։

 Դիրիժոր Ստեֆան Ֆրուխտը ղեկավարել է բազմաթիվ նվագախմբեր։ Պրոֆեսոր Ֆրուխտը ոչ միայն երաժիշտ է, այլև մշակույթի բնագավառի մենեջեր, հեղինակ և մեծ թվով երաժշտական ​​ստեղծագործությունների հրատարակիչ։ Նա թողարկել է Բեռլինի ֆիլհարմոնիկին կից Կարայանի անվան ակադեմիայի նվագախմբի, Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Բավարական պետական օպերայի, Բեռլինի գերմանական օպերայի նվագախմբի և ուրիշների հետ ունեցած ելույթների բազմաթիվ ձայնագրություններ։ 2015-ից պրոֆեսոր Ֆրուխտը գործում է որպես «Սիմենս» ընկերության արվեստների աջակցության ծրագրի գեղարվեստական տնօրեն և նույն ընկերության մշակույթի ու հովանավորության գծով ծրագրերի տեղական ղեկավար։

Հայաստան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին