f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «արշալույսները խաղաղ չեն»


Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «արշալույսները խաղաղ չեն»։ Արտիստների դժգոհությունն օր-օրի աճում է, որը պայմանավորված է ոչ միայն նոր բարքեր-կարգերով, այլեւ Օպերայի անորոշ ճակատագրով։ Նախ՝ փետրվարի վերջին լրանում է թատրոնի տնօրենի ԺՊ-ի պաշտոնավարման 6 ամիսը, բայց կարծես թե նախարարությունը չի շտապում մրցույթ հայտարարել տնօրենի թափուր պաշտոնի համար, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքով, նախ՝ տնօրենի ԺՊ-ի պարտականություններն իրականացնող Կարեն Դուրգարյանը չունի օրենքով պահանջվող առնվազն 5 տարվա կառավարման փորձ, եթե, իհարկե, կառավարության հատուկ որոշմամբ, առանց մրցույթի նշանակում չարվի, ինչպես ժամանակին արվեց Կոնստանտին Օրբելյանի դեպքում։ Մի բան, որ դժվար թե լինի, որովհետեւ այդ օրենքն այլեւս չեղյալ է համարվել, ըստ որի՝ համաշխարհային ճանաչում եւ վաստակ ունեցող մարդուն կառավարությունն առանց մրցույթի կարող էր նշանակել այս կամ այն կառույցի տնօրեն։ Իսկ դա նշանակում է, որ օպերային թատրոնի համար փակվեցին դրսի դռները, եւ տնօրենի հարմար թեկնածու պետք է ընտրել ներսում։    


Դուրգարյանի թիմն այժմ այլընտրանքային լուծումներ է փնտրում, այն է՝ եթե ինքը՝ Դուրգարյանը, չի կարող լինել տնօրեն, կարող է լինել գեղղեկավար, ում նշանակելու իրավասությունը պատկանում է տնօրենին, ըստ այդմ՝ Դուրգարյանին ձեռնտու է, որ տնօրենի պաշտոնում լինի իր համար վստահելի անձ, ում միջոցով ինքը կնշանակվի գեղղեկ ու ներքին կարգով կկառավարի թատրոնը։ Իսկ թատրոնը կառավարելու համար նա այս 6 ամիսների ընթացքում հիմնավոր տեղավորվել է՝ իրեն շրջապատելով ընկերներով ու բարեկամներով, դիցուք՝ հայր ու որդի Հրաչ եւ Շմավոն Գրիգորյանները, որոնցից մեկին նշանակել է իր խորհրդական, գլխավոր պրոդյուսեր, մյուսին՝ կառավարման գծով փոխտնօրեն։

Նաեւ իր հորեղբորորդին՝ Վրեժ Դուրգարյանը, ով տնօրենի ԺՊ-ի խորհրդականն է, իսկ ոչ պաշտոնապես՝ թատրոնում իր «ականջները», ով վերահսկում է արտիստներին ու հետեւում ներքին խմորումներին, դժգոհություններին։ Իսկ դժգոհությունները, հատկապես արտիստների շրջանում, մեծ են, քանի որ, ի տարբերություն ադմինիստրատիվ բաժնի շատ աշխատակիցների, որոնք ստանում են մինչեւ 300 հազար դրամ աշխատավարձ, առաջնային մեներգիչները ստանում են 140-170 հազար դրամ։ Արտիստները վախենում են այս եւ այլ խնդիրների մասին բարձրաձայնելուց, որովհետեւ մահակի պես նրանց գլխին կախված է Դուրգարյանի խոստացված ատեստացիան։

Նրանց վիրավորում է հատկապես այն փաստը, որ Դուրգարյանի գալով՝ առաջնահերթությունը տրվել է կոմերցիային, փիառին, ոչ թե արվեստին ու արտիստական ներուժին, մինչդեռ թատրոնի հիմքն արտիստն է, իսկ առանց արվեստի չես կարող ո՛չ տոմս վաճառել, ո՛չ թատրոնի հեղինակությունը պահել։

Օպերային թատրոնն այսօր ամենամեծ բյուջեով մշակութային կառույցն է, որը բոլոր ժամանակներում բոլորի համար հանդիսացել է համեղ պատառ։ Շատերի կարծիքով, պայքարը հենց դրա համար է, ոչ ավելին։ Արտիստների միակ հույսը ճանաչված օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն է, ով կարող է եւ ունի օպերան զարգացնելու ցանկություն։ Եվ ամիսներ առաջ նրա՝ Հայաստան վերադառնալը հենց դա էր նշանակում, ավելին՝ որոշ խոսակցությունների համաձայն, այստեղից նրան թատրոնի գեղղեկավար լինելու հավաստիացումներ են տրվել, նաեւ՝ որ կլինի նորաբաց օպերային ակադեմիայի տնօրեն, բայց խոստումները մնացել են օդում կախված։

Այս ամիսների ընթացքում նորից շրջանառության մեջ է դրվել Ֆիլհարմոնիկն ու Օպերան միավորելու ծրագիրը, որը նաեւ Էդվարդ Թոփչյանի վաղեմի երազանքն է, ով մշտապես ցանկացել է Օպերայում աշխատել։

Ծրագիրը սա է՝ Թոփչյանն օպերաները չափ կտա, Դուրգարյանը՝ բալետները։ Այս գաղափարը, սակայն, վախեցնում է օպերայի արտիստներին, նախ՝ սրանք 2 տարբեր կառույցներ են, ու երբ իրարից տարբեր կառույցները միավորում ես՝ անձնական շահով պայմանավորված, խաղում ես երկուսի ճակատագրի հետ էլ, իսկ որպես հետեւանք՝ կորցնելու ես լավ արտիստական կազմ, ինչն անհնար կլինի վերականգնել բավականին երկար ժամանակ։
Ըստ  անձնակազմի, Օրբելյանից ոչ պակաս «գաստրոլյոր» է նաեւ Դուրգարյանը, ով ամիս է եղել, որ նույնիսկ շաբաթներով է բացակայել երկրից եւ կարծես մրցակցության մեջ է մտել Օրբելյանի հետ, քանի որ ակտիվորեն արտիստների է հրավիրում թատրոն, որոնք, շատերի բնորոշմամբ, բնավ առաջնակարգ եւ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ չեն, եթե չհաշվենք Օմսկն ու Նովոսիբիրսկը։

Ինչ վերաբերում է թատրոնի ստեղծագործական ընթացքին, ապա վերջին ամիսների ինտրիգը Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետային ներկայացումն էր, որն անգամ թատրոնի ներսում են «գլխառադ գործ» համարում, ինչի նմանը թատրոնը չի ունեցել իր խաղացանկում։ Այն, որ բալետի առաջնախաղերի տոմսերը միանգամից են վաճառվել, ըստ արտիստների` ունի մեկ բացատրություն․ «Շչելկունչիկ»-ն ով էլ որ բեմադրեր, միեւնույն է` ապահովելու էր անշլագ, եւ դա Դուրգարյանի ու նրա մարքեթինգային քաղաքականության շնորհքը չէ։

Ի դեպ, նույն տրամաբանությամբ ու նույն հաջողությամբ Օրբելյանի օրոք վաճառվում էին «Չիպոլինոյի» տոմսերը։ Այդ առումով խորամանկ քայլ արվեց, «արագի մեջ» բեմադրվեց «Շչելկունչիկը», որի անունը միայն մեծաթիվ հանդիսատես բերեց թատրոն, նպատակը՝ շատ արագ լցնել թատրոնի բյուջեն, մի բան, որ նախարարությանը խոստացել էր անել Դուրգարյանը։ Մինչդեռ, եթե նման կառույցի առաջ գերնպատակ է դրվում «փող ցույց տալը», արդյունքում տուժելու է արվեստը։ Ի դեպ, թատրոնին այնքան էլ չի հաջողվում ֆինանսական բարձր ցուցանիշներ ցույց տալ, քանի որ, ըստ արտիստների, «Շչելկունչիկից» բացի, մյուս ներկայացումներն անցնում են կիսադատարկ դահլիճներում։

Դրան նպաստում է նաեւ այն, որ կտրուկ թանկացել են ներկայացման տոմսերը։ Հավանաբար, բյուջեն լցնելու նպատակ է հետապնդում նաեւ ընդմիջումների արանքում հանդիսատեսին առաջարկվող վճարովի ֆուրշեթի ծառայությունը, ինչն էլ բերում է նրան, որ հաճախ ներկայացումների ընդմիջումները տեւում են մինչեւ 30-40 րոպե։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն Կարեն Դուրգարյան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին