f

Անկախ

Մխիթար Զաքարյանը որեւէ գործարքի չի գնացել․ Ռոբերտ Քոչարյան


Մխիթար Զաքարյանի ներողությունը նման հնչեղություն է ստացել, որովհետեւ այս իշխանությունը Հայաստանում վերացրել է ներողություն խնդրելու մշակույթը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս իշխանությունը որեւէ մեկից ներողություն չի խնդրել։ Ներողություն չի խնդրել Արցախի 75 %-ը հանձնելու, «Եռաբլուրը եռապատկելու համար։ Ներողություն չի խնդրել Մխիթար Զաքարյանից եւ իր գործընկերներից իրենց ապօրինի կալանավորելու համար։ Իրենք սյունեցիների մոտ չոքած պետք է ներողություն խնդրեն։ Ինձնից ներողություն ոչ մեկը չի խնդրել, որ երկու տարի բանտում եմ անցկացրել չեղած հոդվածի համար։ Ներողություն չի խնդրել ժողովրդից աղքատությունը մեծացնելու եւ գնաճի համար։ Սրանք ընդունակ չեն ներողություն խնդրել, եւ այս կոնտեքստում է հարցը բարձրացել։ Եվ սա որոշակի լարվածություն է ստեղծել նաեւ ներսում։ Եվ այդ դժգոհ մարդկանց հասկանում եմ, թե ինչու են հարձակվել Մխիթար Զաքարյանի վրա, բայց իրականում դա շատ փոքր հարց է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով՝ ինքը հանդիպում է ունեցել Մխիթար Զաքարյանի հետ։

«Մխիթար Զաքարյանը մանդատից կառչած չէ։ Մեր խոսակցության ընթացքում նաեւ այսպիսի հարց է եղել՝ պատրաստ եմ հրաժարվել մանդատից, եթե սա այսիպսի հնչողություն ունենա խմբակցության եւ ձեզ համար։ Մխիթար Զաքարյանն ինչ-որ բան էր ասել, որը վերաբերվում էր ընտանիքին, առաջին դեմքի կնոջը։ Ասում է, որ այդ մասով իր համար անհարմարություն է, ներողություն է խնդրում՝ չփոխելով իր հայացքները մյուս բոլոր հարցերի նկատմամբ։ Սա չի կատարվել ստվերային պայմանավորվածության արդյունքում, որովհետեւ այդ մարդը 6 ամիս բանտում է եղել եւ եթե նման պայմանավորվածություն լիներ, ոչ թե Սահմանադրական դատարանի որոշումով դուրս կգար, այլ չէր էլ լինի բանտում։ Այսինքն՝ գործարքի չի գնացել, ուղղակի եղել է հարց, որից անհարմարություն է զգացել Մխիթարը եւ փորձել է այս ձեւով կարգավորել հարցը։ Ես երբեւէ իմ ելույթներում ընտանեկան դաշտ չեմ մտել, դա սկզբունքի հարց էր, դրա համար Մխիթար Զաքարյանի անհարմարությունը ինձ համար որոշ չափով հասկանալի է։ Ես նաեւ շատ լավ հասկանում եմ այն մարդկանց, որոնք ասում են՝ սրանցից ինչու եք ներողություն խնդրում, սրանք ինչի՞ համար են ներողություն խնդրել։  Ես միաժամանակ ընդունում եմ, որ եթե մտնում ես քաղաքական դաշտ, պետք է պատրաստ լինես քննադատությունների եւ գուցե նաեւ հայհոյանքների։ Ես 10 տարի նախագահ եմ եղել, իմ ընտանիքի որեւէ անդամ երբեք հանրային դաշտում չի փորձել ինչ-որ բան անել, մեկին դաս տալ»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

Ի պատասխան այլ հարցի՝ երկրորդ նախագահը նշեց, որ ընդդիմությունը որեւէ արտաքին ազդակի չի սպասում։

«Հենց զգանք, իսկ այդ պահը հասունանում է, որ մենք ի վիճակի ենք բավարար զանգված ունենալ, մենք սկսելու ենք շատ ավելի ակտիվ գործողություններ։ Ես 42 %-ը նշեցի, չպետք է այդ 42 %-ի համար այդ շարժումը դիտվի որպես ինչ-որ մեկին իշխանության բերելու շարժում, որովհետեւ համոզված եմ, որ այդ տոկոսի մեջ կա երեւի մի զգալի մաս, որն ինձ չի ընդունում, մյուսն էլ մեկ ուրիշի չի ընդունում։ Դրա համար այս օրակարգը չպետք է լինի կոնկրետ մարդու բերելու մասին, այլ կոնկրետ մարդու հեռացնելու մասին։ Այդ դեպքում կաշխատի եւ մենք հնարավորություն կունենանք ունենալ ավելի կոնսոլիդացված դաշտ զանգվածային այդ միջոցառումները կազմակերպելու ժամանակ»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը ներողություն էր խնդրել Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։

Ավելի ուշ նա հայտնել էր, որ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել։

Հայաստան Մխիթար Զաքարյան Ռոբերտ Քոչարյան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին