Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության վարկանիշն ընկնում է։ Սակայն ավելի շատ տուժել է նրա քաղաքական թիմի իմիջը, որն այդպես էլ լավագույնը չէր։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Փորձագետի խոսքով՝ վարչապետի թիմի վարկանիշը, ինչպես ցույց տվեցին նախորդ տարիները, միշտ պահվել է հենց Փաշինյանի ժողովրդականության հաշվին։ Այնուամենայնիվ, ըստ Հակոբյանի, գործող իշխանության բնակչության հիասթափությունն օրեցօր ուժեղանում է։
«Ավելին, Փաշինյանի հակավարկանիշը, հատկապես վերջին շրջանում, բավականին լուրջ ավելացել է», - նշեց քաղտեխնոլոգը։
Բայց նույնիսկ հաշվի առնելով խորհրդարանական ընդդիմության այդ պայմանները՝ պետք չէ որեւէ հույսեր փայփայել, քանի որ գործող իշխանությունից հիասթափված զանգվածը հազիվ թե պատրաստ լինի աջակցել ներկայիս ընդդիմությանը։
«Այդ ձայների մի մասը, եթե կարելի է այդպես արտահայտվել, ըստ էության մնացել է առանց տիրոջ։ Այսինքն, եթե այս կիրակի որոշվեր ընտրություններ անցկացնել, գործող իշխանությունից հիասթափված քաղաքացիների զգալի մասը պարզապես չէր գնա դրանց։ Նրանք իրենց ձայնը չէին տա ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը», - պարզաբանեց Հակոբյանը: