Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել «Մարտի 1-ի» անկարգությունների գործով Նիկոլ Փաշինյանի դատավճիռը և արդարացնել նրան:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց․
«ՄԻԵԴ-ի կողմից նրա իրավունքների խախտման մասին որոշումը նոր է եղել՝ գործնականում 1-2 ամիս առաջ: Եվ նման դեպքում իմպերատիվ պահանջ է դատավճռի վերանայման գործըթնաց իրականացնելը: Հենց ՄԻԵԴ որոշումը հիմք ընդունելով է դատախազությունը նման բողոք ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան»։
Հիշեցնենք, որ 2022թ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ 2008թ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Փաշինյանը դրամական փոխհատուցման պահանջ չէր ներկայացրել։
Չունենալով ՀՀ կառավարության առարկությունները՝ ՄԻԵԴ-ը միայն դիմումատու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հիման վրա որոշել է, թե խախտվել են նրա իրավունքները, ինչն էլ որպես հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարան է դիմել