f

Անկախ

Նարեկ Մանասյան․ «Վստահ էի, որ հաղթանակով եմ ավարտելու բոլոր մենամարտերս»


Վերջերս «Դինամո»  մարզադահլիճում  կայացած Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում  հերթական անգամ անգերազանցելի գտնվեց և չեմպիոնի կոչումը 92 կգ քաշային կարգում նվաճեց հավաքականաի առաջատար մարզիկ Նարեկ Մանասյանը։ 
Անկախի հետ զրույցում Նարեկը կիսվում է առաջնությունից ստացած տպավորություններով՝ նշելով, որ մրցաշարերի առումով կարևոր և պատասխանատու տարի է սպասվում։


-Շնորհավորում ենք Հայաստանում հերթական անգամ լավագույնը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջնությանը։
-Շնորհակալ եմ։ Առաջնությանը նախապատրաստվել եմ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ՝ փուլային մարզումներ անցնելով։ 1-ին փուլում շեշտը դրել ենք ֆիզիկական պատրաստվածության վրա, երկրորդում՝ տեխնիկատակտիկական։ Բավական լավ պատրաստված մոտեցա առաջնությանը, հիանալի մարզավիճակով։ Վստահ էի, որ հաղթանակով եմ ավարտելու բոլոր մենամարտերս։


-Առաջնության ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Առաջնությունն անցավ թեժ և դիտարժան պայքարում։ Ամեն բան հրաշալի էր կազմակերպված։ Շատ ուժեղ մարզիկներ կային, նկատելի էր, որ ամենայն լրջությամբ են մոտեցել Հայաստանի առաջնությանը։ Իմ մրցակիցներն էլ փորձառու մարզիկներ էին։ Ուրախ եմ, որ ամեն բան հարթ ընթացավ՝ ըստ պլանավորածի։


-Ի՞նչ տվեց Ձեզ հաղթանակը Հայաստանի առաջնությունում։
-Առաջնությունում մասնակցությունն ու հաղթանակն անչափ կարևոր են, քանի որ հնարավորություն են ընձեռում մասնակցելու միջազգային ստուգատեսերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ Յուրաքանչյուր հաղթանակ մեծ ձեռքբերում եմ համարում, քանի որ ես ապրում եմ սպորտով, մասնավորապես բռնցքամարտով։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Այժմ մասնակցում եմ ուսումնամարզական հավաքների։ Կարևոր և մրցաշարերով հագեցած տարի է սպասվում։ Այս տարին նշանակալի է նաև նրանով, որ Երևանում է անցկացվելու Եվրոպայի առաջնությունը․ պետք է լավ պատրաստվենք, որ  ամեն գնով հաղթենք մեր հայրենիքում՝ բարձր պահելով երկրի պատիվը։

Սպորտ բռնցքամարտ Հայաստանի առաջնություն հաղթանակ չեմպիոն Նարեկ Մանասյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին