f

Անկախ

Դաշնակցությունը հետևողական է լինելու, որ Արման Բաբաջանյանը և բոլորը, ով կհանդգնի վիրավորել ՀՅԴ-ին, պատասխանավություն կրեն


Դաշնակցությունը հետևողական է լինելու, որ Արման Բաբաջանյանը և բոլորը, ով կհանդգնի վիրավորել Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, ենթարկվեն պատասխանավության օրինականության սահմաններում՝ Yerkir.am-ի հետ հարցազրուցում վստահեցրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը փորձում է ձգձգել Դաշնակցությունից ներողություն խնդրելու՝ դատարանի որոշման կատարումը, բայց խուսափել հնարավոր չի լինելու, քանի որ դատարանը ժամկետ է սահմանել՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո 5 օր։

Արման Բաբաջանյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից և կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից՝ զրպարտելու համար․ դատարանը պարտավորեցրել է նրան՝ իր ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, արտաբերել ներողության հետևյալ տեքստը․ «Հարգելի հետևորդներ, 06.12.2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից»։ Տեսանյութը պետք է վերնագրվի «Ներողություն եմ խնդրում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից», և պահպանվի ֆեյսբուքյան էջում։

Բաբաջանյանն այս վճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, որն էլ այն վարույթ չի ընդունել, և Բաբաջանյանն այդ վարույթ չընդունելու հանգամանքն է բողոքարկել Վճռաբեկ դատարան․ այս պահին դեռ հստակ չէ՝ Վճռաբեկը գործը վարույթ կընդունի՞, թե՞ ոչ։ Եթե Վճռաբեկ դատարանը գործը վարույթ չընդունի, վճիռը մտնելու է ուժի մեջ և այդ պահից արդեն Արման Բաբաջանյանը 5 օր կունենա ներողություն խնդրելու։

«Ակնհայտ է, որ այն թիմը, որը հանդես է գալիս նման վարքագծով, սպասարկում է ոչ հայանպաստ շահը։ Պատահական չէ, որ տարբեր պատճառներով ու հիմնավորումներով փորձելով ձգձգել դատարանի վճռի կատարումը, նման մարդիկ նպատակ ունեն նաև հանրության այն շրջանում, որը հակադաշնակցական կեցվածք է որդեգրել, նրանց հնարավորություն տալ էլ ավելի խորացնելու այս վիրավորանքներն ու զրպարտությունը։ Դրա վառ օրինակներից մեկն էլ օրեր առաջ հերթական զառանցանքն էր, որի վերաբերյալ նույնպես մենք իրավական գործընթաց ենք սկսելու»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

ՀՅԴ-ն Արման Բաբաջանյանից պահանջել է ներողությունից բացի ընդամենը 1-ական դրամ փոխհատուցում վճարել զրպարտության համար, քանի որ, ինչպես գործով փաստաբան Հայկուհի Սեդրակյանն է նշում, իրենց նպատակը ոչ թե փոխհատուցում ստանալն է, այլ վիրավորական ու զրպարտչական արտահայտություններ կատարված լինելու փաստի հաստատումը։

Մինդեռ, Քաղաքացիական օրենսգրքում բարձրացվել է վիրավորանքի եւ զրպարտության դիմաց փոխհատուցման գումարի շեմը և 1 միլիոն դրամից հասցվել 3 միլիոն դրամի։

«Սա մենք ավելի հանցագործություն ենք համարում, քան թե քաղաքացիաիրավական վեճի առարկա, թեև գործող օրենսդրության շրջանակում զրպարտությունը և որոշակի ոչ ճշգրիտ տեղեկությունը համարվում է քաղաքացիաիրավական վեճի առարկա։ Նկատի առնելով, որ խոսքը կարևորագույն հարցերից մեկի մասին է, այն է՝ հայրենիքի պաշտպանության դիրքերում գտնվող անձանց վարկաբեկելու և ծանր վիրավորանք հասցնելու, ակնհայտ է, որ այստեղ քրեական հանցագործության տարրեր են պարունակում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա վստահ է, որ որքան էլ հատուցման շեմը բարձրացնեն՝ պետք է դուրս գալ զուտ նյութական մոտեցումից, քանի որ այստեղ խոսքը շատ ավելի խորքային բանի մասին է՝ հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործության մասին։

Արծվիկ Մինասյան Արման Բաբաջանյան վիրավորանք ներողություն Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին