Կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ «կենդանի» ձևաչափով անցկացվող կառնավալին մոտ 50 հազար մարդ է հավաքվել։ Այդ մասին հայտնում է ANSI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տվյալները։ Գրում է Gazeta.ru-ն։
Ավանդական տոնին մասնակցելու համար արտասահմանից ժամանել է մոտ 32 հազար զբոսաշրջիկ, մնացած հյուրերը Իտալիայի մոտակա շրջանների բնակիչներ են։
Շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին մեկնարկած կառնավալը կտևի մինչև մարտի 1-ը և կանցկացվի սահմանափակումներով. ծրագիրը չի ներառում լայնածավալ երթեր և շքերթներ։
Տոնի հաջորդ կարևոր իրադարձությունը կլինի շոուն ջրի վրա, որը կոչվում է Nebula Solaris, որը նախատեսված է ուրբաթ օրը՝ փետրվարի 18-ին, այն կանցկացվի Արսենալի համալիրում, որտեղ այժմ գտնվում է Ռազմական պատմության թանգարանը:
Վենետիկի կառնավալ 2021-ը անցկացվել էր առցանց ձևաչափով։