ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությանը:
Ջանջուղազյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Հանձնաժողովում հավանություն ստանալուց հետո Ջանջուղազյանի թեկնածության հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը շնորհավորեց Ջանջուղազյանին: Նա հավելեց, որ պալատում հսկայական աշխատանք կա անելու՝ արդյունավետությունը բարձրացնելու համար:
Թեկնածուն էլ համոզվածություն հայտնեց, որ համատեղ աշխատանքի ընթացքում բոլոր այն ուժերի հետ, որոնք առաջնորդվում են բացառապես պետական, հանրային շահով, կհաջողվի բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատը բարձրացնել, կայացման այլ աստիճանի հասցնել: