f

Անկախ

Չկա տրամաբանություն, չկա նաև ճարտարապետություն


 «Չկա տրամաբանություն, չկա նաև ճարտարապետություն․ ճարտարապետությունը նրբագեղություն է», հենց այսպիսին է ճարտարապետության բանաձևը ճարտարապետ Վահանդուխտ Երեղյանի աչքերով: Մարդ, ում համար ստեղծագործելը կյանքի իմաստի կարևորագույն հիմքերից է, իսկ ստեղծագործությունը հենց ինքը՝ կյանքը։

1969 թ. Վահանդուխտ Երեղյանը ավարտել է Երևանի պոլիտեխնիակական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը: Տալինի(Էստոնիա) ամենամյա ստուգատեսում նրա դիպլոմային նախագիծը ՝ Երևանի պատմության թանգարանը արժանացելէ երկրորդ կարգի դիպլոմի: 1974թ.-ից աշխատել է «Հայնախագիծ» ինստիտուտում որպես նախագծի գլխավոր ճարտարապետ: Հեղինակային խմբով մշակել  և իրականացրել է Գագրայի Արմենիա առողջարանի ընդարձակման, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի, Բաղրամյանի հասարակական կենտրոնի նախագծերը: Հեղինակային աշխատանքներից են Աբովյան քաղաքի թիվ 4 և 5 միկրոշրջանների կառուցապատում և 4 միկրոշրջանում հանրախանութ, Բաղրամյանի թիվ 2 բնակելի միկրոշրջանի կառուցապատում և 500 տեղանոց տիպային կինոթատրոնի վերափոխում:

1979թ-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, արժանացել է մի շարք մրցանակների, դափնեկրի կոչումների և այդ ամենը մեկ նպատակով՝ աշխարհը, մարդկանց փոխել դեպի լավն ու բարին։ 1981 թ Մոսկվայի ՝ երիտասարդ ճարտարապետների համամիութենական ստուգատեսում արժանացել է դափնեկրի կոչման, ներկայացնելով Աբովյան քաղաքում 2000 մեքենաների համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանի,  Վանաձորում 150 մեքենայի համար երկհարկանի ավտոկայանի և Գորիսի օդակայանի նախագծերը: Ի լրացումն այս ամենին պահանջ կար ներկայացնելու ձեռքի գեղարվեստական աշխատանքներ. ներկայացվեցին «էքս լիբրիսներ»՝ փոքր գրաֆիկա: 1983 թ. մասնակցել է միջազգային մրցույթի հյուրախաղային թատրոն նախագծով, 1994թ. ՝ ՀՀ շքանշանների և մեդալների ստեղծմանը: 1996թ. ՝ ՀՀ Ազգային ժողովի նոր համալիրի նրա նախագիծը ընդգրկվել է 5 լավագույն աշխատանքների շարքում: Հեղինակ է Հայպետնախագիծ ինստիտուտի 5, 6 հարկերի վերակառուցմանը: Դիլիջանում ամառային ճամբար և հյուրանոց-բիզնես կենտրոնի, ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրի վերակառուցման, Սոչիում 2014 թ. օլիմպիական խաղերի Հայաստանի հյուրանոցային համալիրի մրցույթային նախագծերի մասնակիցն է եղել:  2005 թ. հեղինակային խմբով կատարել է ՀՀ ՊՆ վարչակառավարման համալիրի վերակառուցման նախագիծը, որի համար 2009թ. արժանացել է պետական մրցանակի և դափնեկրի կոչման: Իրականացրել է համալիրի գլխավոր հատակագծի ճարտարապետաշինարարական բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի հեղինակային նախագծում-վերահսկում: 1979թ.-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է: 2003 թ. Քուվեյթում վարել է Արվեստ-արհեստ և երաշժտություն դասընթացը, կազմակերպել ավարտական ցուցահանդես: 2006թ.-ից ճարտարապետություն և դիզայն առարկան է դասավանդել Երևանի Մեսրոպ Մաշտոց համալսարանում:

Ահա թե ով է Վահանդուխտ Երեղյանը:

Ըստ Վահանդուխտ Երեղյանի ճարտարապետության առավելությունը նրա նյութականության մեջ է, այն ստիպում է երկար մտածել ստեղծագործելու ընթացքում, քանզի այն կառույց է դառնում, որը ձևափոխման կարիք չպետք է ունենա։ Եվ հենց այս իմաստությամբ է նա ճարտարապետության ու նկարչության միաձուլվող գեղեցկության չափանիշները սերմանում էր իր ուսանողներին, ովքեր ճարտարապետ-մանկավարժի վստահեցմամբ, մեր ապագայի՝ վաղվա օրվա հուսալի հիմքերն են: «Ամեն աշխատանքում երևում է իր բնավորության էն վառ գույներն ու գծերը, որն ինքն ունի, անգամ նկար-կոլաժները, որտեղ պատերազմի մասին են, էնտեղ երևում է իր հոգու պայծառությունը, գունեղությունը»․-ասում է ուսանողուհին՝  Կարինե Առաքելյանը:

Ի զարմանս մեզ բացահայտվեց նաև նկարիչ Վահանդուխտ Երեղյանը:

Նրա աշխատանքները կարծես  ամբողջովին պատկերված են բարության, սիրո ու խոհեմության գույներով, որ արտացոլում են ճարտարապետի պայքարող հոգին ու անսահման սերը հայրենիքի հանդեպ։ Նրա աշխատանքներում չեն կարող աննկատ մնալ հատկապես հայկական շունչն ու հոգին արտացոլող պատկերները, հայ ճարտարապետը թերևս իր հայկականությամբ մի ուրիշ՝ անօրինակ ճարտարապետություն է ստեղծում, որում ոչ պակաս են երևում ժամանակակից  ճարտարապետության արձագանքները:

Խոսելով զարգացող գիտությունից ու տեխնիկայից, ճարտարապետը ընդգծում է․ «Եթե  կառույցը «ողնաշար» չունի, եթե այնքան գրագիտություն չունես կառույցիդ մանրակերտը բացատրելու՝ տեխնիկայի զարգացումը քեզ չի կարող օգնել»։ Ճարտարապետությունը բազմերանգ աշխարհ է, այն դեպի ապագա ձգվող մի ճանապարհ է, որտեղ Վահանդուխտ Երեղյանն իր յուրօրինակ ձեռագիրն ունի։

    Նրա համոզմամբ գլոբալիզացիան վնասաբեր է, այդ թվում նաև ճարտարապետության մեջ․ միանմանություն, միօրինակություն, որը հաճախ ստիպում է կորցնել սեփական դիմագիծը, մտածելակերպը։  Նորը սովորելու, կրթվելու, անծանոթ ոլորտները ներթափանցելու իր համառ բնավորության շնորհիվ, ապագայի ու ներկայի կապը անխախտ պահող իր գիտակցությամբ, ճարտարապետը բավականին մեծ տարիքում սկսեց ծավալային գրաֆիկա, ծավալային գեղանկարչությամբ զբաղվել։ «Տարիքը կապ չունի, երբ քեզ ամեն ինչ հետաքրքրում է»․ ասում է ճարտարապետն ու ամեն ինչ ծառայեցնում ճարտարապետությանը:

Իսկ ի՞նչ երազանք կարող է ունենալ մի մարդ, ով իր ստեղծագործություններով հույս է ներշնչում դեպի ապագան ու ստիպում երազել․ ցանկանում է, որ մարդիկ սիրեն իրար: Նա համոզված է, որ սերը շատ բան կփոխի, սերն ամեն ինչ բալանսի կբերի:

    Վերջերս տեղի ունեցած ճարտարապետական գրաֆիկայի – կոլաժի անհատական ցուցահանդեսին Վահանդուխդ Երեղյանի անհատականության ու բարձրաճաշակ աշխատանքների մասին խոսեց նաև ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը․ «Վահանդուխտը մեր «Հայ նախագծի» երկարատև աշխատողներից մեկն է, ով մեծ ներդրում ունի, որ էս տարօրինակ ժամանակներում ինստիտուտներ էին փլուզվում, նա կարողացավ և՛ պահել իր մասնագիտական սկզբունքները, և՛ շատ կարևոր գործի վրա աշխատել՝ Պաշտպանության նախարարության համալիրի վրա, որի համար 2009-ին և՛ ինքը, և՛ հեղինակային կազմը ստացավ պետական մրցանակ»։  

«Վահանդուխտը ժամանակին աշխատել է «Հայնախագիծ» ընկերությունում, ակտիվ ճարտարապետ է եղել, շա՜տ ակտիվ էլի, դա հազվագյուտ է, երբ որ իգական սեռի մեջ լինում են ակտիվիստներ, էլի կան իր նման, բայց էլի եմ ասում՝ դա հազվագյուտ երևույթ է։ Մեծ համառություն ունի, բնավորությամբ՝ սկզբունքային և անզիջող։ Դրա հետևանքով է, որ նա հաջողությունների է հասել. պնդել է, համոզված է եղել իր ասածի վրա և կարողացել է լսել կողքի կարծիքը, որը նույնպես կարևոր է»՝ արտահայտվել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: «Մարդ, ով ցանկանում է տեսնել գեղեցիկը, տեսնել լավը, թարմը և անկախ իր մոտեցումներից, անկախ ժամանակահատվածներից, ուզում է անընդհատ արդիականություն տեսնի։ Միևնույն ժամանակ շատ զգայուն մարդ է, ով բավականին շատ, այսօր առավել շատ անհանգստացած է իր երկրի ապագայով»․ ասում է ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների մի մասը արտացոլանքն էին Հայաստանյան վերջին դժվարին տարիների․ նկարներից անգամ կարելի է հասկանալ, որ Արցախյան 44-օրյա պատերազմն ու Սյունիքի ճակատագիրը մտահոգում է ճարտարապետին։

 Խոսելով ճարտարապետության և հարաբերություններում մասշտաբի զգացողության կորստի մասին, Վահանդուխտ Երեղյանը մասշտաբի կարևորությունը սեփական օրինակով է բացատրում․ «Երբ ուսումնասիրում էի Սյունիքի բնակելի ժողտների տարատեսակների չափագրումները, առավելապես ցայտուն երևաց կառույցների մասշտաբը մարդու նկատմամբ»: Զգալով ժամանակի զարկերակը, Վահանդուխտ Երեղյանը դարձավ արդի ճարտարապետության շունչը և, ինչպես ինքն է ասում,  սիրով են արված իր աշխատանքները, իսկ սերը երբեք շատ չի լինում։ Նրա մասին խոսում են այնպիսի նրբանկատորեն ու սիրով, կարծես կտավի մի գլուխգործոց իր բազմերանգ գույներով զգուշորեն ներկայացնեն աշխարհին՝ «Ինքը մի մե՜ծ տիեզերք է․ շատ բազմակողմանի, բազմազարգացած, ընկերասեր, նվիրված։ Ինքը այդքան շատ տալով իր երկրին, շատ համեստ անձնավորություն է»՝ նկարիչ Արմենուհի Մարտիրոսյանն է ասում։

 «Սիրիր, որ սեր ստանաս»․ ասում է ճարտարապետն ու իր մասնագիտության փոխադարձ սիրով ստեղծում բազում նախագծեր, նկարներ ու  չափագրություններ։

Մանրամասները ՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=7GZeAd9-rOk&list=PLZTJ4k21_XyaKPFrb6S-B1zHqz--B4aez&index=6

 

Վահանդուխտ Երեղյան ճարտարապետների միություն Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին