f

Անկախ

Ընկեր Սևակ Հակոբյանը դիմել է պատրիարք Ռաայիին


Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի բռնագրավված շրջաններում  քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնությունը ջնջելու և աղավաղելու թշնամական արարքների վերաբերյալ Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչության ատենապետ ընկ. Սևակ Հակոբյանը դիմել է մարոնիների պատրիարք, կարդինալ Մար Պշարա Ռաայիին և նրա միջոցով կաթոլիկ պատրիարքների խորհրդին, որպեսզի քրիստոնյա աշխարհի այս կարևոր ներկայացուցիչները կեցվածք ունենան տեղի ունեցող մշակութային ցեղասպանության նկատմամբ:

Իր կոչում ընկ. Հակոբյանը կրոնապետներին հիշեցրել է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ոչ միայն Արցախի ժողովուրդին իր պատմական իրավունքներից զրկելու փորձ է, այլև մարտահրավեր է միջազգային ընտանիքի համար և բացահայտ սպառնալիք է շրջանի խաղաղությանը և ապահովությանը: 

Ընկ. Հակոբյանը Ադրբեջանի իշխանությունների կատարած սույն քստմնելի արարքները  Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի շարունակական թշնամանքի ու ատելության ընդգծված դրսևորում  է որակել: Նա նաև շեշտել է, որ մշակութային կոթողների ոչնչացումը պատերազմական հանցագործություն է և համազոր է պետական ահաբեկչության:

ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետը, ի միջի այլոց, դատապարտել է միջազգային հանրությանն ընդհանրապես և ՅՈՒՆԵՍԿՕ-ին  մասնավորապես իրենց անհասկնալի լռության համար:

Աշխարհում Մերձավոր Արևելք Լիբանան հայկական սփյուռք ՌԱԿ Սևակ Հակոբյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին