Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«Այցելեցի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի՝ տեղում ուսումնասիրելու կատարվող վերանորոգման աշխատանքները»,- գրել է նա:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին 2008 թվականին եկեղեցու հիմնադրամի, Դիարբեքիրի քաղաքապետարանի և բարերարների ջանքերով վերանորոգվել էր և 2011-ի վերջին կրկին բացվել հավատացյալների համար: Սակայն վերջին տարիներին թուրք-քրդական բախումների ժամանակ եկեղեցին մեծ վնասներ է կրել: Կրած վնասը վերականգնելու նպատակով կրկին սկսվել են վերանորոգման աշխատանքները: