f

Անկախ

Մահացել է Տավուշում երեկ տեղի ունեցած խոշոր վթարից հետո հոսպիտալացված վարորդներից մեկը


Այսօր՝ փետրվարի 10-ին, հիվանդանոցում մահացել է Երևանի բնակիչ՝ 62-ամյա Մելիք Ջանվելյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ փետրվարի 9-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել նաև Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Մ. Ջամվելյանը վարելիս է եղել Opel մակնիշի ավտոմեքենան։ 

Կայքի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30–ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Զորիկ Ավագյանի վարած Ford մակնիշի և  Երևանի բնակիչ, 62-ամյա Մելիք Ջանվելյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Հայաստան Տավուշի մարզ մահվան ելքով ավտովթար Գագիկ Շամշյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին