Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև բողոքի ակցիա է կազմակերպվել: Ակցիայի մասնակիցները բողոքում են Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները չնկատելու, դրանց առջեւ աչք փակելու դեմ:
Ավելի վաղ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր, որ այսօր ժամը 14-ին հրավիրում է հավաք Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև։
«Շնորհակալ եմ տասնյակ այն հանրային գործիչներին ու այլ քաղաքացիներին, որոնք արձագանքեցին այս նախաձեռնությանը ու պատրաստակամություն հայտնեցին մասնակցել հավաքին։
Օրեցօր լկտիացող ռեժիմի հովանավորները պետք է իմանան. իրենց անթաքույց կողմնապահությունը նկատվում է, և այն երկարաժամկետ հետևանքներ է ունենալու Հայաստանում Եվրոպայի հեղինակության վրա»,-նշել էր նա: