f

Անկախ

Պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով 7 օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում․ Անահիտ Ավանեսյան


Տարբեր գնահատումներով 8–9 հազարից ավելի մահ է գրանցվել կորոնավիրուսի հետևանքով, այս ընացքում կառավարությունը, առողջապահության նախարարությունը  ջանք գործադրե՞լ է՝ հետազոտություն անել, թե դիմակակրությունը քանի՞ կյանք փրկեց։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Պատգամավորը հարցրեց, թե Հայաստանում պատվաստանյութերը հետազոտության ենթարկվե՞լ են և ինչո՞ւ մեկուսանալու համար նախատեսված երկու շաբաթը դարձավ մեկ շաբաթ։

Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ ոչ միայն Հայաստանում է իրականացվում փորձի ամփոփումներ, այլ նաև ամբողջ աշխարհում: Նա մեջբերեց մի շարք հոդվածներ, որոնք պնդում են, որ դիմակները կանխարգելիչ միջոցառում են և կրում են կարևոր դերակատարում վարակի տարածելության հարցում։

«Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի իր քաղաքականության հարցում եղել է շատ ճկուն, հիմնվել է այդ ժամանակ առկա բոլոր ապացուցողական հիմքեր ունեցող նյութերի վրա, շատ հավասարակշռված մոտեցում է ունեցել»,–ասաց նա։

Նա նշեց, որ բոլոր պատվաստանյութերը անցել են երեք աստիճանի փորձաքննություն, և Հայաստանում բոլոր պատվաստանյութերը համապատասխանում են այս չափանիշներին։

Անաշխատունակության թերթիկի հետ կապված նախարարը նշեց, որ պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով յոթ օր հետո այլևս վտանգ չեն  ներկայացնում։ «Այս պահին բոլոր ապացուցողական հիմքերը հիշում են, որ պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով այլևս վտանգ չեն ներկայացնում յոթ օր հետո։ Սա ուղղված է քաղաքացիներին անհարկի ինքնամեկուսացման չենթարկելուն և այլոց վարակվելու ռիսկից պաշտանվելուն»,–ասաց նա։

Գեղամ Նազարյանը նաև հարց բարձրաացրեց, թե ինչ իմաստ ուներ Մարզահամերգային համալիրում 2020 թվականի մարտին իրար կողք դրված մահճակալները և լուսանկարի ակտիվ տարածումը: Նախարարը չհասցրեց այդ հարցին անդրադառնալ։

Հայաստան Անահիտ Ավանեսյան ՀՀ Առողջապահության նախարարություն

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին