f

Անկախ

Այնպես անենք, որ Հայաստան եկած 7 տարեկան երեխան ծնողներին չհարցնի՝ Հայաստանում իրենց դրոշը չե՞ն սիրում. Գեղամ Նազարյան


Մենք պետք է կարեւորենք դրոշի օգտագործումը մինչեւ պետական հիմնարկներ, կուսակցության գրասենյակներին հասնելը, դպրոցներում ուսումնական հաստատություններում՝ երեխաներին սովորեցնելով, թե ինչպես են հարգում դրոշը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ելույթ ունենալով «ՀՀ դրոշի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

«Կարծում եմ, որ օրենքի պահանջն այնքան հստակ պետք է լինի, որ դպրոցի տնօրենները, բուհերի ղեկավարներն աչք չփակեն դրոշի արարողակարգի նկատմամբ, որովհետև մենք ունենք մի սերունդ, որը ծնվել է անկախ Հայաստանում և գիտի դրա արժեքը»,-ասաց նա:

«Ես այն սերունդն եմ, երբ իմ աչքի առաջ կառավարության շենքի վրա 1990 թվականի օգոստոսի 23-ին առաջին անգամ բարձրացվեց մեր եռագույն դրոշը և այդ զգացողությունները նկարագրելը դժվար է: Բայց այդ զգացողությունը նոր սերունդը չի հասկանա եւ լավ է, որ չի հասկանա, որը աչքերը բացում է եւ կառավարության շենքի գլխին տեսնում է մեր դրոշը: Մեզանից էլ հասնում է այնպես անել, որ այդ դրոշն անսասան մնա, ինչպես կառավարության, այնպես էլ մյուս հիմնարկների գլխին»,- ասաց պատգամավորը:

Գեղամ Նազարյանն առաջարկեց, որ հատուկ կարգավորում լինի, որպեսզի հայկական դրոշի երրորդ՝ նարնջագույնը ճիշտ կիրառվի. «Անցնում ես որոշ գյուղերով, տեսնում ես դրոշի նարնջագույնի փոխարեն դեղին գույն կամ հաղորդավարը ներկայացնում է կարմիր, կապույտ, ծիրանագույն: Սա մանր հարց չէ:

Մենք պետք է մեր դրոշն այնքան սիրենք և վերաբերմունքն էլ այնպիսին չլինի, որ, օրինակ, այլ երկրից հայրենիք եկած 7 տարեկան երեխան փողոցներին նայելով ծնողներին չհարցնի՝ Հայաստանում իրենց դրոշը չե՞ն սիրում: Եկեք այդ ամենը փոխենք»,- հայտարարեց պատգամավորը:

Հայաստան Գեղամ Նազարյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին