f

Անկախ

ԲԴԽ-ն 6 անդամի առկայության դեպքում քվորում կունենա և կկարողանա իրավական գործընթաց սկսել


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Վահագն Հովակիմյանը առաջարկում են փոփոխել դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրանց լիազորությունները դադարեցնելու, դատավորի և ԲԴԽ անդամ նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար անհրաժեշտ ձայների հարաբերակցությունը: Այս պահին գործող օրենսդրությամբ պահանջվում է, որ նախ դատական խորհուրդը այս հարցով առնվազն 2/3 մասնակցությամբ քվորում ապահովի, այսինքն՝ ԲԴԽ 10 անդամից 7-ը այսօրվա կարգավորումներով պետք է կողմ քվեարկեն, որպեսզի դատավորների նկատմամբ այսպիսի գործողություններ իրականացվեն:

Պատգամավորներն առաջարկում են փոփոխել այս հարաբերակցությունը և թույլատրել, որպեսզի քվորում լինի 6 անդամի առկայության դեպքում, իսկ 5-ի կողմ քվեարկության արդյունքում դատավորների նկատմամբ իրավական գործընթացներ կիրականացվեն:

«Եղել են և կարող են լինել իրավիճակներ, երբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թիվը կարող է իջնել 6-ի և բավականին երկար քաղաքական կոնսենսուսի բացակայության պարագայում անդամներ չընտրվեն կամ, օրինակ, դատավորների ընդհանուր ժողովը չկարողանա նիստ գումարել և ընտրել դատավոր անդամների և թիվը 6-ից նվազի։ Ի՞նչ է սա նշանակում, որ ցանկացած դատավոր կարող է անել ամեն ինչ՝ հստակ հասկանալով մոտակա 3-4 ամիսների ընթացքում հնարավորություն չի լինելու նիստ հրավիրել ԲԴԽ-ում և որոշում կայացնել։ Եվ մենք այդպիսի իրավիճակներում եղել ենք։ Եվ շատ է խոսվում նրա մասին, որ մենք ճնշում ենք դատական իշխանությանը։ Կներեք, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն է եղել, որ այդ 2/3 նախատեսումը կարող է հանգեցնել արդարացումների շատ դեպքերում»,- ընդգծեց Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ սա շատ վտանգավոր դրույթ է և անթույլատրելի է, երբ նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նման սկզբունքային նշանակության հարց է բերվում օրակարգ՝ առանց լուրջ մասնագիտական քննարկումների, առանց իրավասու մարմինների քննարկումների, առանց փաստաբանական և իրավաբանական համայնքի հետ քննարկումների.

«Բայց ամենավտանգավորն այն է, որ այսօրվա ֆոնին, երբ դատավորի նկատմամբ ապօրինի հետապնդումներ, կալանավորումներ են սկսվել, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց է սկսվել, այս գործընթացը ոչ այլ ինչ է, քան պարզապես օրինականացնել դատական և իրավապահ համակարգի ապօրինի նվաճման գործընթաց»,-ասաց նա:

Նախագծին «կողմ» քվեարկել է 66 պատգամավոր, «դեմ»՝ 30, ձեռնպահ՝0։ 

Հայաստան ԲԴԽ Վլադիմիր Վարդանյան Վահագն Հովակիմյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին