Ֆրանսիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել է, որ այս շաբաթ կհրապարակվեն նոր կանոններ, որոնք կդյուրացնեն պատվաստվածների մուտքը ԵՄ տարածք։ «Մենք այս առնչությամբ աշխատում ենք Ֆրանսիայի եւ Եվրոպայի մակարդակով։ Այս շաբաթ անկասկած կհրապարակվեն եվրոպական նոր կանոնները պատվաստվածների համար, ովքեր մուտք են գործելու ԵՄ տարածք։ Նրանց համար սահմանվելու է թեթեւացված ռեժիմ»,- France 2-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կլեման Բոնը։ Հնարավոր է, որ պատվաստվածների թեստավորումը Ֆրանսիա մուտք գործելիս, եւս վերացվի։