f

Անկախ

Լիլիթ Դալլաքյան․ «1-ին ռաունդից հետո գտա հաղթելու բանաձևը»


Օրեր առաջ «Դինամո»  մարզադահլիճում  կայացած Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում կանանց պայքարում հերթական անգամ անգերազանցելի գտնվեց և չեմպիոնի կոչումը 48 կգ քաշային կարգում նվաճեց  Լիլիթ Դալլաքյանը։
Անկախի հետ զրույցում Լիլիթը կիսվում է առաջնությունից ստացած տպավորություններով՝ նշելով, որ յուրաքանչյուր հաղթանակ ավելի ուժեղ է դարձնում։


-Շնորհավորում ենք Հայաստանում հերթական անգամ լավագույնը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջնությանը։
-Անչափ շնորհակալ եմ։ ՀՀ առաջնությունը տարեսկզբի կարևոր  մրցաշարն է, որտեղ որոշվում է, թե ովքեր այդ տարի պետք է մասնակցեն Եվրոպայի,աշխարհի առաջնություններին, ուստի ինձ համար շատ կարևոր է տարին մեկնարկել հաղթանակով։ Այս քաշային կարգում արդեն երրորդ տարին անընդմեջ հաղթանակս է։ Ավելի կարևոր է հաղթանակից հետո ամեն տարի պահել  դիրքերը։ Շատ լավ էի տրամադրված առաջնությանը, քանի որ լավ էի պատրաստվել։


-Առաջնության ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Ընդհանուր մրցաշարը շատ լավ էր կազմակերպված։ Ուզում եմ առանձնացնել, որ կշռման արարողության և մրցաշարի անցկացման ժամերն էին շատ լավ նշանակված, և  մարզիկները վերականգնվելու համար  մոտ 7 ժամ ժամանակ  ունեին։ 
Իմ հակառակորդը փորձառու մարզուհի էր, երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր,աշխարհի առաջնության մասնակից։ Ավելի հետաքրքիր է այդպիսի մարզիկների հետ մենամարտելը, քանի որ պայքար կա։ Մենամարտիս 1-ին ռաունդը լավ չստացվեց, բայց հետո գտա հաղթելու բանաձևը։ Ընդհանուր առմամբ գոհ եմ իմ ելույթից, քանի որ զգում եմ , որ մեկ քայլ ևս առաջ գնացի։


-Ի՞նչ տվեց Ձեզ հաղթանակը Հայաստանի առաջնությունում։
-Հայաստանի առաջնությունում հաղթելով՝ նախ ընդգրկվում ես հավաքականում և հետագայում մասնակցում ես միջազգային, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների։ Մարզիկի համար ևս մեկ քայլ է սեփական ուժերի հանդեպ հավատի ամրապնդման, փորձի ձեռքբերման։  Ի վերջո, հաղթանակը հնարավորություն է տալիս  ևս մեկ քայլով մոտենալու երազանքներին, նպատակներին։


-Դուք նաև զբաղվում եք քիք-բոքսով, որտեղ ևս հաջողություններ ունեք գրանցած․ բռնցքամարտ, թե՞ քիք-բոքս։
-Միանշանակ բռնցքամարտ, իմ առաջին քայլերը եղել են բռնցքամարտում, իսկ քիք֊-բոքսի աշխարհի, Եվրոպայի առաջնություններին մասնակցությունս շատ պատահական է ստացվել։ Թեև պատահական, բայց  քիք֊-բոքսի  առաջին իսկ մրցաշարում ոսկե մեդալ նվաճելն ինձ այնքան վստահություն, հավատ, ուժ տվեց, որ էլ ավելի բարձրին ձգտեմ։ Երբեք չեմ փոշմանում, որ նաև քիք֊-բոքսով եմ զբաղվել։ Ճիշտ է, քիք֊-բոքսը և բռնցքամարտը տարբեր են և ավելի շատ կարող են խանգարել միմյանց, բայց ինձ ավելի շատ օգնել է։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Այս պահին մասնակցում եմ ուսումնամարզական հավաքների, պատրաստվում Ստրանջայի բավական ուժեղ միջազգային մրցաշարին։
Ստրանջայի մրցաշարին կհաջորդեն աշխարհի և Եվրոպայի առաջնությունները։
Ցանկանում եմ  շնորհակալություն եմ հայտնել իմ անձնական մարզչին`Վարդան Աբգարյանին, որը հիմա գտնվում է Մոսկվայում, բայց թեկուզ հեռվից մշտապես ճիշտ ցուցումներ է տալիս և օգնում լավ պատրաստվել մրցաշարերին։ Շնորհակալություն Եղիշե Սադյանին, որը  փոխարինում է իմ մարզչին։ Շնորհակալ եմ հավաքականի մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանին անձնվեր աշխատանքի համար։  Շնորհակալ եմ  ankakh.com-ին  մեզ՝ մարզիկներիս,  ուշադրության կենտրոնում  պահելու, մեր հաջողությունները  մշտապես լուսաբանելու համար, ինչը նույնպես ոգևորում է։ Եվ, վերջապես, շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տվել է այն, ինչ ունեմ
 

Սպորտ բռնցքամարտ Հայաստանի առաջնություն չեմպիոն քիք-բոքս, Լիլիթ Դալլաքյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին