f

Անկախ

Նատալյա Ռոտենբերգը՝ ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահ


Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում: Համապատասխան հավաստագիրը Ռոտենբերգին են հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:

Կարեն Գիլոյանը նշել է՝ հայկական սպորտի և դրա զարգացման համար սա շատ կարևոր իրադարձություն է. «Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի հետ բազմիցս զրուցել ենք այս թեմայով: Տիկին Ռոտենբերգը հանդես է եկել մարզաձևի զարգացմանը միտված նախաձեռնությամբ, արդեն ապացուցել է, որ խանդավառ աշխատանքի շնորհիվ կարող է նաև մրցումներ կազմակերպել: Իհարկե, մենք շատ ավելի էական սպասելիքներ ունենք, ու որպեսզի դրանք իրականություն դառնան, մենք պարոն Վանոյանի առաջարկով որոշել ենք որոշակի կարգավիճակ շնորհել տիկին Ռոտենբերգին, որպեսզի միջազգային ասպարեզում ևս հնարավոր լինի նպատակային և օգտակար գործունեություն ծավալել»:

Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնը հասարակական, չվճարվող պաշտոն է, բայց դիրք է և երկիրն ու մարզաձևը միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավորություն:

«Երկրի սպորտի ղեկավար մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, դեմ չէ այս համագործակցությանը և համաձայն է՝ բոլոր մարդիկ, ովքեր մտածում են մեր սպորտի զարգացման մասին, ունենան որոշակի դիրք և իրենց առաքելությունը կատարեն հավուր պատշաճի՝ ի շահ և ի նպաստ հայկական սպորտի զարգացման»,- ընդգծել է Կարեն Գիլոյանը:

Նատալյա Ռոտենբերգը շնորհակալություն է հայտնել վստահության և իրեն նմանօրինակ հնարավորություն ընձեռելու համար. «Ունեմ հաղթողի ծրագիր, թե մենք ուր ենք գնալու և ինչ նպատակների ենք ձգտելու: Իհարկե, ես միայնակ չեմ կարող արդյունքների հասնել: Ունեմ թե՛ պետության, թե՛ մարզիչների և թե՛ ծնողների ու մարզուհիների աջակցությունը: Ձգտելու ենք թիմային աշխատանքի, քանի որ միայն այդպես է հնարավոր հաջողության հասնել:

Անպայման խորհրդակցելու եմ այն պրոֆեսիոնալների հետ, ովքեր ունեն փորձ: Հուսով եմ՝ իմ ծրագրին շատերը կաջակցեն, թեև գիտեմ՝ հեշտ չի լինելու: Իմ կողմից ամեն ինչ կանեմ այս մարզաձևի զարգացման համար: Կփորձեմ ներգրավել հովանավորների, աջակիցների: Մտադիր եմ նաև վերահսկել մարզումային գործընթացը: Ցանկանում եմ՝ այս տարի ավելի լավ արդյունքներ գրանցենք միջազգային հարթակներում: Այդ դեպքում կհասկանանք՝ արդյոք ճի՞շտ ճանապարհով ենք գնում: Արդեն իսկ դրական տեղաշարժ ենք նկատում. մարզուհիներն ավելի մոտիվացված են, ձգտում են չբացակայել մարզումներից, իսկ ծնողները շնորհակալություն են հայտնում՝ ասելով, որ իրենց մոտ հույս եմ արթնացրել»: 

Նատալյա Ռոտենբերգը նաև նշել է, որ մտադիր է Հայաստան հրավիրել անվանի մարզուհիների, մասնավորապես՝ օլիմպիական չեմպիոնների, ովքեր մարզումներ կանցկացնեն հայ երեխաների հետ. «2022 թվականն ինձ ու առհասարակ մեր մարզաձևի համար շատ կարևոր է լինելու: Շատ նպատակներ կան, որ այս տարի կիրականացվեն՝ ի նպաստ գեղարվեստական մարմնամարզության զարգացման»:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն էլ նշել է՝ Նատալյա Ռոտենբերգի հետ առաջին իսկ հանդիպումից զգացել է մարզաձևը զարգացնելու նրա անկեղծ մղումներն ու ցանկությունները. «Մեր գործունեության սկզբունքներից մեկն է համագործակցել այն մարդկանց հետ, ովքեր ցանկություն կհայտնեն աջակցելու մարմնամարզությանը. պատրաստ ենք ընդունելու նրանց: Տիկին Ռոտենբերգի հետ առաջին իսկ հանդիպումից զգացել եմ մեր մարզաձևը զարգացնելու նրա անկեղծ մղումներն ու ցանկությունները: Կարծում եմ՝ նման մարդկանց անհրաժեշտ է հնարավորություն տալ»:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ Նատալյա Ռոտենբերգին ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը վստահելու թեմայով բազմաթիվ քննարկումներ է ունեցել ոլորտի պատասխանատուների հետ. «Սա միայն իմ որոշումը չէ: Զրուցել եմ մասնագետների հետ ու լսել նրանց տեսակետները: Մեծամասնությունը կողմ է եղել այս նշանակմանը: Կարծում եմ՝ կկարողանանք զարգացնել ու առաջ տանել այս մարզաձևը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ հույս է հայտնել՝ շուտով հերթական հաղթանակի առթիվ շնորհավորելու առիթներ կունենա:

«Պետությունը կողմ է բոլոր այն գաղափարներին և համագործակցություններին, որոնք ուղղված են սպորտի զարգացմանը: Կանենք մեզնից կախված ամեն բան, բայց պետք է նշել՝ պետությունն էլ իր սահմանափակումներն ու միջոցներն ունի:

Զարգացրե՛ք սպորտն ու ինձ հնարավորությո՛ւն տվեք մեզ ու ձեզ շնորհավորելու հերթական հաղթանակի առթիվ»,- եզրափակել է Կարեն Գիլոյանը:

 

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին