f

Անկախ

Երևանի կենդանաբանական այգում այսօր վագր է սատկել,ուսսուրական էգ վագր էր, անունը Գերդա


Երևանի կենդանաբանական այգում այսօր վագր է սատկել։ Ուսսուրական էգ վագր էր, անունը Գերդա։ Սա վերջին վագրն է, որ մնացել էր այգում։ Հիմա այգում միայն Մանվել Գրիգորյանի վագրն է մնացել։

Երեկ էլ պոնի էր սատկել, իսկ դրանից առաջ էլի ու էլի շատ կենդանիներ։

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality դուք անելիք չունե՞ք։ Մի ապաշնորհ կառավարչից այգին ազատվեց տևական միտինգներից հետո, հիմա նորից այգու ղեկավար եք կարգել կենդանաբանության հետ որևիցե կապ չունեցողին։

Այգում կենդանիների մասսայական սպանդ է գնում, հասկանո՞ւմ եք։ Մեղքն էլ բարդում են ինչ-որ մութ ուժերի վրա, որովհետև այլևս այգում մասնագետ-խնամակալ չեն թողել, բոլորին կամ հին տնօրենը հեռացրեց, կամ ներկան, որը հնի միջազգային կապեր ապահովող թարգմանիչն էր։ Ընդամենը։

Իսկ այսօր կենդանիները, արդեն ոչ թե նախկինի նման էֆթանազիայի էն ենթարկվում, այլ սովից սատկում։

Օրինակ Գերդան այնքան էր նիհարել, որ կուզիկ էր դարձել արդեն։

Ախր սա անմարդկային վերաբերմունք է։

Այդ նոր դրածոները գրեթե ոչ մի մասնագետ-խնամակալ չեն թողել, բոլորին կամ հեռացրել են, կամ դրդել աշխատանքից ազատվելու դիմում գրեն։ Այնքան ապաշնորհ են, որ անգղերին ձավար - կուտ են տալիս ու հրահանգում թռչնաբանին, որ խոտ ուտացնի գիշատիչ, կամ լեշակերներին։ Գիտեն դրանք ոչխար են ու պետք է խոտ արածեն, կամ հավ են կուտ ուտեն։

Այգու բյուջեն փոքր չէ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia բալանսով 300 մլն ից ավել դրամ է կազմում։ Այն լիովին բավ է, որ նորմալ կեր առնեն, կոնկրետ միս նաև։

Այս ամենի հանրագումարում նոր դրածոները դիմում են ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia և ասում, թե ուղտին և կուլաններին փորձել են թույնել առնետների դեղով։ Ոստիկանությանը հորդորում եմ տոկսիկոլոգին հարցնել արդյոք այդ տեսակի կենդանիները կռիսի դեղից կարո՞ղ են սատկել և եթե այո, ապա ի՞նչ քանակ պետք է ուտեին։ Հիշեցնեմ, որ նմանատիպ թույնելու մեղադրանքով նախկինում տնօրինությունը արդեն մի քանի անգամ հանդես է եկել։ Նման մեղադրանքներին հետևել են աշխատողներից որևիցե մեկին գործից հեռացնելը։ Սա ստանդարտ ձև է, որ նախկին տնօրենը և իր այն ժամանակվա աշխատակիցը, այժմ տնօրենի պաշտոնակատարը կիրառում են այգին ազատելով իրենց խանգառող մարդկանցից։ Այս ոճը պետք է ուսումնասիրի և գնահատական տա ոչ միայն ոստիկանությունը, այլ նաև քաղաքապետարանը և Շրջակա միջավայրի նախարարությունը։

Վերջին օրերին սատկել են․

Լեմուռ, կայսերական վիշապ, սպիտակագլուխ անգղ (4 հատ), մորուքավոր անգղ, սև անգղ (2 հատ), բեզոարյան այծ (2 հատ), հայկական մուֆլոն, քարակաքավ (5 հատ), տրիոնիքս, բարաբանդային թութակ (2 հատ), գորշ արջ, եվրոպական եղնիկ (3հատ), լորիկետ (3 հատ), սիբիրյան լուսան, սպիտակավոր ոզնի, ալեձև թութակ, թուրքմենական կուլան։

Հ․Գ․ Ինչ վերաբերվում է պարկին, որի մասին գրել է այգու տնօրենի պաշտոնակատարը, ապա մկնդեղ այսպես թե այնպես տրվում է հատուկ կարգով և այն այգուն կարող է պատկանելիս լինի։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Անուշ Հարությունյան ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB խնդրում եմ այս անկումների մասով և մկնդեղի պահով պարզաբանում տաք։

Երևանի կենդանաբանական այգի Նարինե Կիրակոսյան ՖԲ Գրառում Հայաստան խմբագրի ընտրանի

Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից․ Կոնջորյան
ՔԿ-ն ևս ետ չմնաց ԱԱԾ-ից և ՆԳՆ-ից․ հանրահավքին ընդառաջ զգուշացնում է՝ ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության
Բագրատ Սրբազանն այսօր սպիտակ հանդերձանքով է. երիտասարդների հագին զոհվածների նկարներով շապիկներ են
Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. Ամփոփում
Հայ Առաքելական եկեղեցու օրհնությամբ ու առաջնորդությամբ միասնության երթ և հանրահավաք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, Սուրբ Մարիամ հայկական եկեղեցուց մինչև ՀՀ հյուպատոսության շենք
Հանրահավաքին ընդառաջ ՆԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել՝ հորդորելով պահպանել հասարակական կարգը
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան (ուղիղ)
Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան
Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Քաղաքական որոշ շրջանակներ անցել են իրենց ավանդական ձեռագրին. Վարչապետի խոսնակը՝ իր անունով կեղծ տելեգրամյան ալիքի մասին
14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Շնորհավոր Մայիսի 9». Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը
44-օրյայի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը
Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք
Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա, գիշերը նույնքան կնվազի. եղանակի տեսություն
Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Ավելին
Ավելին