f

Անկախ

«Հրապարակ». Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունն առաջ է «բրթել» պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատի նախագահի իշխանական թեկնածուն ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանն է: Նա, հիշեցնենք, նախարարի պաշտոնը թողնելուց հետո՝ անցած տարվա ապրիլից, գործազուրկ էր։

Պալատի հեռացող նախագահ Լեւոն Յոլյանը հունվարի 20-ին` դիմում գրելու հաջորդ օրը, մեզ հետ զրույցում ասել էր, թե տեղը զիջում է թարմ, երիտասարդ ուժերի, եւ անգամ ենթադրել էր, որ կնշանակվի ՔՊ-ական նախկին պատգամավոր, պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանը:

Սակայն պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն հներից ժառանգություն մնացած Ատոմ Ջանջուղազյանն է։ Թե ինչու են որոշել ՀՀԿ-ի գլխավոր գանձապետին նշանակել Հաշվեքննիչի նախագահ, փորձեցինք լսել անձամբ Ջանջուղազյանից: Ասաց՝ «երբ պահը հասունանա» հարցերին պատասխանելու, կխոսի, առայժմ գերադասում է լռել:

Փորձեցինք ճշտել՝ ճի՞շտ են այն լուրերը, թե իր թեկնածությունն առաջ է հրում պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, ում հետ նրան տեսնում են տարբեր սրճարաններում։

Ջանջուղազյանը կորցրեց ինքնատիրապետումը․ «Կներեք, իսկ Դուք ինչի՞ հիման վրա եք զանգել իմ անձնական հեռախոսին, այսօր Դուք իրավունք եք Ձեզ վերապահել զանգել ինձ անձնական համարով եւ հիմա էլ ինձ չգիտեմ ինչ եք անում»: Բացատրեցի, որ իրեն ոչինչ չեմ անում, ընդամենը հարց եմ տալիս։ «Այսուհետ այս հեռախոսահամարից չօգտվեք Դուք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ատոմ Ջանջուղազյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին