f

Անկախ

Զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողություններից․ Փաստաբանների պալատը՝ դատավոր Բախշիյանի գործի մասին


ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի, Պավել Գյուլումյանի,  Ռուբեն Հակոբյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Մարինե Ֆարմանյանի, Լիլիթ Ղազանչյանի և Մանե Կարապետյանի, 02․02․2022 թվականին հրատապ նիստ է անցկացրել և քննարկել է  Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի քրեական հետապնդման ենթարկելու և լիազորությունները կասեցնելու վերաբերյալ հարցը:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը արձանագրել Է.

«Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է:

Դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ:

Դատարանը օրենքով լիազորված է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումներ կայացնել:

Խափանման միջոց ընտրված կալանքի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից:

 Խորհուրդը ընդգծել է նաև, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր  իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման լիազորությունն օրենքով վերապահված է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին, ուստի հիշյալ դատական ակտն ակնհայտ ապօրինի լինելու մասին բոլոր դատողությունները սուբյեկտիվ են, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատախազությունն այն չի բողոքարկել։

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի գնահատմամբ խիստ մտահոգիչ են դատախազության կողմից չբողոքարկված ակտի ոչ օրինական լինելու հիմքով դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու, նրան ազատությունից զրկելու և լիազորությունները կասեցնելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, որոնք կարելի է դիտարկել ոչ միայն որպես ուղղակի միջամտություն, այլ նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորի անկախության ոտնահարում:

Վերոգրյալով պայմանավորված պալատի խորհուրդը որոշել է կոչով դիմել՝

-     պետական մարմիններին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողություններից,

-     դատական իշխանության ներկայացուցիչներին գործել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

-     ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ՀՀ Սահմանադրությամբ և «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով ապահովել դատարանների և դատավորների անկախությունը»։

Հայաստան ՀՀ փաստաբանների պալատ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին