f

Անկախ

Մանուկյանի կարծիքով՝ հայ սպաներն ու զինվորները լավագույնն են, և կարելի էր բեկում մտցնել 44-օրյա պատերազմի մեջ, եթե կայացվեին համարձակ որոշումներ


«Հանուն երկրի՝ ցանկացած ուժի հետ կարելի է համագործակցել, բայց ես հույսս դրա վրա չեմ դրել։ Ես ավելի կողմնակիցը կլինեմ, որ մի երիտասարդ ուժ ձևավորվի: Ուղղակի զարմանալի է՝ գաղափարներ, հանուն որոնց երիտասարդությունը կգնա բարիկադների, այսօր չկան»,-հունվարի 28-ին ՀՅԴ երիտասարդական կառույցի կազմակերպած հանդիպման ժամանակ ասաց Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այդ ոգևորությունը գուցե չկա, քանի որ 44-օրյա պատերազմի ցնցումը շատ մեծ էր։

«44 օր սուտ էին ասում․ մարդկանց տրամադրությունը բարձրացրեցին-բարձրացրեցին ու շպրտեցին։ Երևի պետք է ժամանակ անցնի, որ մարդիկ այդ վիճակից դուրս գան»։

Մանուկյանի կարծիքով՝ հայ սպաներն ու զինվորները լավագույնն են, և կարելի էր բեկում մտցնել 44-օրյա պատերազմի մեջ, եթե կայացվեին համարձակ որոշումներ։

Դուք չեք պատկերացնում մեր բանակը որքան լավն է: Հիշում եմ, երբ դեռ Լեո էի կարդում` Անիի անկումից հետո ամբողջ արևելքում փնտրում էին հայ զինվոր, հայ սպա, որովհետև` լավագույնն են հայերը, շատ լավ զինվորներ են, հատկապես արցախցիները, վերջապես այդքան մարշալ են տվել: Ես տեսել եմ պատերազմի ժամանակ ինչի են ընդունակ: Մենք հանգիստ կարող էինք հաղթել: Թուրքիայի ֆակտորն էլ նշանակություն չունի:

Վերջիվերջո էն փոքր Վիետնամը Ամերիկային հաղթեց: Ճիշտ է, Խորհրդային միությունը և Չինաստանը օգնում էին Վիետնամին, բայց ե՞րբ սկսեցին օգնել, երբ Վիետնամը մի համարձակ քայլ կատարեց, դիմացավ։Չնաստանն ու Սովետական միությունը հասկացան, որ իրենց պետք է օգնել: Մենք կարող էինք այդ վիճակում լինել: Երբ պատերազմի ավարտին երկու շաբաթ էր մնացել` ես գրեցի, որ կարելի է բեկում մտցնել:

Ես համոզված էի: Նոյեմբերի 8-ին ես զանգեցի Ռոբերտին ու ասացի, որ առաջին անգամն է, որ իմ տրամադրյթյունը բարձրացել է, որովհետև հետևում էի իրավիճակին և տեսնում էի, որ Ադրբեջանը սպառվել է, եթե մենք երկու օր էլ դիմանանք` իրենց կհաղթենք: Հաջորդ օրը ստորագրվեց այդ պայմանագիրը: Ադրբեջանը լավագույն առևտուրը արեց: Իրենք շատ զոհ են տվել ու Ադրբեջանում դա առաջացնում էր մեծ զայրույթ իշխանության նկատմամբ: Մերոնք ավելի հեշտ են տանում դա քան ադրբեջանցիները: Ոնց ասեմ, իրենք ավելի փափլիկ ժողովուրդ են, ինչ ասեմ, բայց մենք ավելի հերոս, ավելի մարտական ժողովուրդ ենք: Ու սենց ժողովրդին կոտրելը...

Մանրամասները՝ տեսանյութում։

խմբագրի ընտրանի Վազգեն Մանուկյան հանդիպում ՀՅԴ Հայաստան Տեսանյութեր

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին