f

Անկախ

Օմիկրոնով վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է. առողջապահության փոխնախարար


Կորոնավիրուսի թվերի աճը պայմանավորված է շրջանառվող «Օմիկրոն» տեսակով: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը:

Նա նշեց, որ «Օմիկրոնն» ունի բարձ վարակելիություն ու դրանով ավելի շատ են վարակվում, սակայն վարակակիրներն ավեի թեթև են տանում ու մահվան դեպքեր քիչ են գրանցվում:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում գործող սահմանափակումները, եթե պահպանվեն, բավարար են, որ պահպանվի մահվան ցածր շեմ, դրան զուգահեռ, պետք է ակտիվ իրականացվեն պատվաստման աշխատանքները:

«Այո, կան նման վերլուծություններ եւ տեղեկատվություն, որ պատվաստումները օմիկրոնի դեպքում ավելի քիչ են ազդում, քան այլ շտամերի դեպքում: Ես իմ օրինակով կարող եմ ասել, եւ պատվաստված եմ, եւ խթանիչ դոզան էլ նույնպես արել եմ: Ես բազմաթիվ օմիկրոնով հիվանդների հետ շփվել եմ եւ ոչ մի խնդիր չեմ ունեցել»,-ասաց նա:

«Միջազգային ցուցանիշներով՝ մոտավորապես 70 տոկոս պատվաստումներ պետք է լինեն, որ կարողանան հանրային իմունիտետի շեմը պահպանեն. Հայաստանը դեռ աճելու տեղ ունի, որ հասնի այդ շեմին»,-նշեց փոխնախարարը:

Առողջապահության փոխնախարարի խոսքով՝ օմիկրոնով վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է:

Հայաստան նոր կորոնավիրուս ՀՀ Առողջապահության նախարարություն Արմեն Նազարյան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին