f

Անկախ

Դատախազությունն արդեն որոշել է, որ քաղաքական հետապնդումները մեր դատաիրավական համակարգի անկյունաքարն են. փաստաբան


Դատախազությունն արդեն որոշել է թե՛ պաշտոնական փաստաթղթերի միջոցով, թե՛ հրապարակային հաղորդագրություններով հիմնավորել ու ապացուցել, որ քաղաքական հետապնդումները մեր դատաիրավական համակարգի անկյունաքարն են, իսկ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը կիրառվում է ոչ թե որպես խափանման միջոց, այլ որպես պատվերով պատիժ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դատավոր Բորիս Բախշիյանի գործի վերաբերյալ հրապարակում կատարելով, դատախազությունը, չգիտես ինչու, որոշել է ներկայացնել նաև դատավորին առաջադրված մեղադրանքի հետ չառնչվող մի հանգամանք, թե տեսեք-տեսեք դատավորը դատական նիստի ժամանակ փոխել է ապացույցների հետազոտման կարգն ու հարցաքննել է գործով մեկ այլ ամբաստանյալի, դրանով «բարենպաստ» իրավիճակ ստեղծելով մյուս ամբաստանյալների համար։ Բանն այն է, որ մյուս ամբաստանյալների խափանման միջոցների հիմքում դրված է եղել հենց հարցաքննված ամբաստանյալի վրա ապօրինի ազդեցություն ունենալու վտանգը։ Իսկ այդ անձի հարցաքննությունից հետո, բնականաբար, այդ վտանգն այլևս վերանում է։ Ու ըստ դատախազության, դատավորը չպետք է գործեր այդ ենթադրյալ վտանգը չեզոքացնելու միտումով, այլ ընդհակառակը` պետք է համառորեն չհարցաքններ այդ անձին` մի կողմից պահպանելով նրա նկատմամբ ազդեցության ենթադրյալ վտանգը, մյուս կողմից հնարավորություն ունենալով անսահմանափակ ժամանակով պահպանել մյուս ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցների հիմքերը։

Մինչդեռ այդպես պիտի գործեն դատավորի պատմուճան հագած դատախազները կամ թմբուկահարները, բայց ոչ երբեք դատավորը։ Դատավորը ոչ միայն իրավունք ունի, այլ անաչառ լինելու դեպքում պարտավոր է ապացույցները հետազոտել այնպես, որ հնարավորինս արագ չեզոքացվեն վտանգները, թե որևէ մեկը հնարավոր է ազդեցություն ունենա դատավարության այս կամ այն մասնակցի նկատմամբ։ Իսկ այն դատավորը, ով համառորեն դա չի իրականացնում վեր է ածվում պարզապես բանտապահի, ում միակ նպատակն է անընդհատ օդից կախված պահել ապօրինի ազդեցության մասին ենթադրյալ վտանգը, դրանով էլ արդարացնել կիրառվող շարունակական կալանքը, այդ կալանքը խափանման միջոցից վեր ածելով պատժի։

Հ.Գ. Հետաքրքիր է նաև, որ դատախազությունը «նրբորեն» շրջանցում է այն հանգամանքը, որ ապացույցների հետազոտման կարգը փոփոխելուց հետո հարցաքննված ամբաստանյալն այդպես էլ նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքներից չհրաժարվեց, դրանք չփոխեց։ Դատախազությունն էլ այդ ցուցմունքները համարում է «մերկացնող», ինչի հետ մենք անշուշտ համաձայն չենք, բայց, հարգելինե՛րս, եթե այդ ցուցմունքները ձեր համար մերկացնող են, ապա ինչո՞ւ եք խառնվել իրար, ինչո՞ւ եք դատավորին մեղադրում դրանք արագ հետազոտելու մեջ, չէ՞ որ ուրախ պիտի լինեիք դրանք հետազոտելու իրողության համար։ Փաստորեն ուղիղ եք ընդունում, որ ձեզ այդ ամենը հետաքրքիր էլ չէ, ձեր համար քրեական վարույթը անձին անազատության մեջ պահելու համար անհրաժեշտ ենթադրյալ հիմքեր հորինելու, ապա դրանք պահպանելու մասին գործընթաց է։

Հայաստան Երվանդ Վարոսյան ՖԲ Գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին