Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ և եվրոյի և սոցիալական երկխոսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կանդրադառնան Եվրոպայի վրա; Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների զանգվածային փաթեթ ենք պատրաստում հետագա ագրեսիայի դեպքում։ Դրանք պետք է զսպող ազդեցություն ունենան՝ ցույց տալով Ռուսաստանի Դաշնությանը, որ ագրեսիվ գործողությունները կհանգեցնեն սարսափելի հետևանքների։ Հասկանալի է, որ եթե կիրառվեն զանգվածային պատժամիջոցներ, դրանք կազդեն նաև ԵՄ տնտեսության վրա։ <...> Սա այն գինն է, որը մենք պետք է վճարենք, եթե ցանկանում ենք խաղաղություն պահպանել Եվրոպայում»,- ասել է Դոմբրովսկիսը:
Ավելի վաղ Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավորը մեկնաբանել էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Եվրամիության հայտարարությունը։ Գունար Բեքը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է զոհաբերել Գերմանիայի ազգային շահերը՝ հանուն «մարդու իրավունքների և քաղաքականապես ճիշտ ամբիցիաների»։