f

Անկախ

Ադրբեջանը կընդլայնի իր ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) թուրքական ինքնաթիռներով. EADaily


Բաքուն նախատեսում է իր ռազմաօդային ուժերի օդակայանն ընդլայնել Թուրքիայից գնումներով: Այսպիսի կարծիք է հայտնել Forbes հանդեսի էջերում վերլուծաբան Պոլ Իդդոնը, ինչը մեջբերում է EADaily-ն:

 Ըստ այդմ՝ Ադրբեջանը, որի ներկայիս ՌՕՈՒ-ն բաղկացած է ռուսական արտադրության МиГ-29  կործանիչներից և մոտավորապես նույն քանակի Су-25 գրոհայիններից, ձգտում է ուսումնամարզական ինքնաթիռներ ձեռք բերել, որոնք կարելի է կիրառել նաև որպես թեթև գրոհայիններ:

Հրապարակման հեղինակը նշում է, որ Բաքվի պահանջմունքին համապատասխանում են թուրքական արտադրության երկտեղանի տուրբապտուտակավոր ուսումնամարզական Hürkuş-ները:

Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները պատմական բարձրակետում են 2020 թ. աշնանը տեղի ունեցած 44-օրյա ղարաբաղյան պատերազմից հետո: Թուրքիայի ռազմական աջակցությունը որոշիչ եղավ, որպեսզի Ադրբեջանը վերականգներ հսկողությունն այն տարածքների վրա, որոնք 1991-1994 թթ առաջին ղարաբաղյան պատերազմի արդյունքում անցել էին հայկական ուժերի հսկողությանը, հիշեցնում է Իդդոնը:

«Ադրբեջանը կարող է հետարքրվել նաև թուրքական Hürjet ուսումնամարզական ինքնաթիռով, հենց որ այն թողարկվի, որպեսզի ամրապնդի իր ավիացիան և վարժեցնի նոր օդաչուների»,- ենթադրում է փորձագետը:

2021 թ. նոյեմբերին Նիգերը Turkish Aerospace Industries (TAI) արտադրության Hürkuş  ինքնաթիռ գնած առաջին երկիրը դարձավ: Մեքենան կարող է թռչել առանց նախապատրաստված թռիչքավայրեջքային գոտու, նախատեսված է օդաչուներին վարժեցնելու և հետախուզական կամ նույնիսկ թեթև գրոհային խնդիրներ լուծելու համար, կարող է հարվածային զինամթերք կրել:

Թուրքիան օգնել է Բաքվին արդիականացնելու Су-25-ը, որպեսզի դրանք համատեղելի դառնան թուրքական սպառազինության հետ, ներառյալ SOM թևավոր հրթիռը, որի հեռահարությունը կազմում է մոտ 240 կմ: «Այդ գրոհայինները հագեցած են եղել նաև բելոռուսական «Թալիսման» ռադիոէլեկտրոնային բլոկներով, որոնք բարձրացրել են դրանց կենսունակությունը վերջին ղարաբաղյան պատերազմում»,- հավելել է նա:

Իդդոնի կարծիքով՝ Ադրբեջանի քայլերն իր մարտական ավիացիայի արդիականացման և թարմացման ճանապարհին կարող են «ոգեշնչված» լինել Հայաստանից, որը դեռ մինչև պատերազմը ձեռք է բերել Ռուսաստանից չորս գերմանևրող բազմանպատակ  Су-30СМ կործանիչներ, որոնք չեն օգտագործվել 2020 թ. ղարաբաղյան ռազմական գործողությունների թատրոնում` «չնայած այն հանգամանքին, որ դրանք Երևանի զինանոցում ամենաառաջադեմ հարվածային օդային հարթակներն էին»:

Ժամանակին EADaily-ն տեղեկացրել է, որ Ադրբեջանի ՌՕՈՒ հրամանատար գեներալ- լեյտենանտ Ռամիզ Թաիրովը 2021 թ. հոկտեմբերին հայտնել է լրագրողներին, որ մոտ ապագայում Բաքուն նոր ինքնաթիռներ կգնի: Նրա խոսքով՝ ներկայումս բանակցություններ են վարվում: «Փորձագետներն ուսումնասիրել են մեզ առաջարկվող ինքնաթիռների հնարավորությունները: Հավանական է, որ մոտ ապագայում հասարակայնությունը կիմանա, թե ինչ մարտական մեքենաներ են ձեռք բերվելու»,- նշել է այն ժամանակ ադրբեջանցի հրամանատարը:

Տեղի ռազմական փորձագետները մինչ այդ  որպես ավելի հավանական գնումներ նշում էին իտալական արտադրության М-346 ուսումնամարտական ինքնաթիռները, որոնց մոդիֆիկացիան (M-346FA) կիրառվում է որպես թեթև կործանիչ:

Մինչև ղարաբաղյան պատերազմը արևմտյան վերլուծական կենտրոնները, որոնք մասնագիտացած են համաշխարհային  զենքի շուկայի ուսումնասիրությունների ուղղությամբ, Ադրբեջանին ռազմական նշանակության արտադրանքի խոշորագույն մատակարարների թվում նշում էին Իսրայելն ու Ռուսաստանը: Ստոկհոլմի խաղաղության խնդիրների միջազգային ինստիտուտի (SIPRI) 2020 թ. մարտի 9-ին հրապարակած զեկույցում նշված է, որ Բաքուն 2015-2019 թթ. իր սպառազինության 60 տոկոսը ներկրել է Իսրայելից, 31 տոկոսը՝ Ռուսաստանից, 3,2 տոկոսը՝ Թուրքիայից:

Ադրբեջանը 2021 թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածում Թուրքիայից գնել է ավելի քան 117 մլն դոլար արժողության սպառազինություն և ռազմական տեխնիկա:

Աղբյուրը՝ EA Daily 

 

աշխարհում Տարածաշրջան Ադրբեջան Թուրքիա սպառազինություն

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին