f

Անկախ

Թուրքական տնտեսությունը հիվանդ է քաղցկեղով


REGNUM-ը ներկայացնում է անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները Թուրքիայում:

Նախկին հետախույզը արտահանձնվել է Թուրքիային

Ինչպես հաղորդում է Bold Medya-ն, հատուկ նշանակության խմբավորման նախկին հրամանատար Նուրի Գյոքհան Բոզկըրը, գաղտնազերծելով Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) հանցակցությունը զենքի մաքսանենգ ներկրմանը Սիրիա, արտահանձնվել է (էքստրադիկցիա) Թուրքիային: Բոզկըրը պատմել է, որ Ուկրաինայի տարածքում իր եղած ժամանակ զենքի մատակարարումները գտնվել են MİT-ի հսկողության տակ, ինքն էլ մասնակից է եղել զենքի անօրինական ներկրումներին Սիրիա և Ասիայի ու Աֆրիկայի երկրների թեժ կետեր: Նա  ներկայացրել է տվյալ փաստը հաստատող լուսանկարներ և տեսագրություններ: Նրա խոսքով, ինքը սկսել է առևտրով զբաղվել 2007 թվականին, սարքավորումներ, պարենային մթերք և մարդասիրական բեռներ փոխադրելու անվան տակ մեկնել է այնպիսի երկրներ, որտեղ զինված հակամարտություն կար, ինչպես օրինակ՝ Վրաստանը, Իրանը, Աֆղանստանը, Բոսնիա և Հերցեգովինան ու Ադրբեջանը: Բոզկըրը մտավախություն է հայտնել, որ Թուրքիա արտահանձնվելու դեպքում ինքը կարող է սպանվել բանտում:

Ընտրությունները Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում

Ըստ Ahval News-ի մեկնաբան Հասան Քահվեջիօղլուի հաղորդման՝ նախորդ կիրակի  Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում անցկացված ընտրություններից հետո «ներքին քաղաքականության մեջ» որևէ փոփոխություն չի հետևել: Ըստ երևույթին, Ազգային միասնության կուսակցությունը (ԱՄԿ) և Դեմոկրատական կուսակցությունը (ԴԿ), որոնք կառավարություն են ձևավորել, կշարունակեն իրենց «կոալիցիան» կանգ առած կետից: ԱՄԿ-ն՝ «ֆավորիտն» ընտրություններում, իրեն աջակցող ձայների քանակը 35-ից հասցրել է 40 տոկոսի: Այն փաստը, որ դա նրան հաջողվեց այն պայմաններում, երբ տնտեսությունը իջել էր մինչև հատակը, բյուջեի մեծ ճեղքվածք կար, կուսակցության անդամները «սկանդալների հերոս» էին դարձել և հաճախակի անջատվում էր էլեկտրականությունը, շլացուցիչ մարտահրավեր է նետում տրամաբանությանը: Անկասկած, ԱՄԿ-ի հաջողության գլխավոր գործոնը տեղերում թուրքական  իշխող Արդարության և զարգացման կուսակցության տեսանելի ներդրումն է և  Անկարայի բացահայտ «աջակցությունը»: Այսուհանդերձ իր արդյունքները բոլորից ավելի լավ կարողացավ բարելավել Հանրապետական թուրքական կուսակցությունը՝ 2018 թ. 20,95 տոկոսից հասցնելով ներկայիս 32 տոկոսին, նա հանդես է գալիս Կիպոսի  դաշնային կազմավորման օգտին:

Գազի և էլեկտրաէներգիայի անջատումներն արդյունաբերական գոտիներում

Ինչպես գրում է Duvar-ի թղթակից Ջանսու Այդեմիրը, երբ Իրանը 10 օրով դադարեցրեց բնական գազի մատակարարումը Թուրքիա, արդյունաբերական գոտիներում սկսվեցին էլեկտրաէներգիայի անջատումներ: Էլեկտրաէներգիայի անբավարարությունը բացասական ազդեցություն ունեցավ  գործարանների աշխատանքի վրա: Արտադրողները բուռն արձագանքեցին դրան: Արտադրությունը գործարաններում կանգ է առել, այն արտադրողները, որոնք պարտավոր են կատարել ստացված պատվերը, ստիպված են աշխատել գեներատորներով, ի վնաս իրենց: Հունվարի 20-ից հետո, երբ Իրանը դադարեցրեց բնական գազի մատակարարումը, BOTAŞ-ն իր հերթին երեք օրով դադարեցրեց գազի մատակարարումը արդյունաբերական գոտիներ: Արտադրողները, ցնցված տնտեսական ճգնաժամից, այժմ էլ էլեկտրաէներգիայի անջատումներից են ցնցում ապրում: Փորձագետները զգուշացնում են, որ այդ տասնօրյակը կարող է բազմաթիվ ճգնաժամներ հրահրել, այդ թվում և  արդեն իսկ գոյություն ունեցող ճգնաժամի խորացումը:

Գազի մատակարարման դադարեցման մեղավորը Թուրքիան է

Ինչպես գրում է Sözcü-ն, համաձայն Իրանի գազարդյունահանման ազգային ընկերության պաշտոնական հայտարարության, Թուրքիա գազի մատակարարման խափանումների մեղավորը Թեհրանը չէ: Գազի հոսքը դադարել է երկու մեկուսացված միացումների արտահոսքի և Բազրգան կայանի աշխատանքի խափանումների պատճառով: Թուրքիան էներգետիկ ճգնաժամ է ապրում: Գազի պաշարները սպառվել են, իսկ կառավարությունը որոշել է իրավիճակից դուրս գալ արտադրական գոտիներ գազի մատակարարման կրճատման ճանապարհով: Անկարան հայտարարում է, որ էներգետիկ ճգնաժամի պատճառը, ինչը հանգեցրեց արդյունաբերական արտադրության դադարեցմանը, Իրանն է, իսկ Իրանը հերքում է այդ հայտարարությունը:

Էրդողանը վախենում է պարտվելուց նախագահական ընտրություններում

Bold Medya-ն արտատպել է գերմանական ամենշաբաթյա WirtschaftsWoche տնտեսական հանդեսի վերլուծությունը Թուրքիայի տնտեսական ճգնաժամի մասին: Ըստ այդմ՝ «արժեզրկման մակարդակի բարձրացման պատճառը ոչ թե արտաքին ուժերն են, այլ 2023 թ. ընտրությունների պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկարողությունը տոկոսադրույքները բարձրացնելու հարցում»: Հոդվածում նշվում է, որ «Էրդողանը վախենում է պարտվելուց նախագահական ընտություններում»: «Աջակցությունը Թուրքիայի նախագահին նվազում է թուրք ժողովրդի աղքատության պատճառով: Արժեզրկման արագ աճ է նկատվում, սակայն կենտրոնական բանկը դիմադրում է տոկոսադրույքների բարձրացմանը: Դրա հետևանքները բացասական են ազդում Եվրոպայի վրա»,- ասվում է վերլուծության մեջ: Նշվում է, որ արժեզրկման մակարդակը Գերմանիայում կազմում է 5,3 տոկոս, իսկ Թուրքիայում՝ 36 տոկոս:

Սահմանադրական դատարանի կարևոր որոշումը

Ինչպես հաղորդում է Aktif Haber-ը, Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել այն անձանց վերաբերյալ, որոնք ազատվել են պետական պաշտոններից 2016 թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի պատճառով մտցված արտակարգ դրություն մտցնելուց հետո: Դատարանն ընդգծել է, որ  հեռացումները պետական պաշտոններից այնպիսի հիմնավորումներով, ինչպիսիք են «ահաբեկչական կազմակերպության անդամ» կամ «պատկանելությունը ահաբեկչական կազմակերպությանը», շարունակվել է նաև արտակարգ դրությունից հետո, ընդ որում, այդ առումով լիազորություններն անսահմանափակ են եղել: Համաձայն սահմանադրական դատարանի որոշման՝ մարդկանց մեղավոր ճանաչելը և հեռացումը պետական պաշտոններից մինչև դատաքննության ավարտը հակասում է անմեղության կանխավարկածի սկզբունքին:

Ստամբուլը հայտնվեց ձյան գերության մեջ

NTV-ի հաղորդման համաձայն՝ առատ ձյան տեղումները և փոթորիկը կաթվածահար են արել երթևեկությունը Ստամբուլում և խաթարել են քաղաքացիների առօրյա կյանքը: Առաջիկա երկու օրերին չեղարկվել են բոլոր չվերթները: Ստամբուլի օդանավակայանները ողողել է զբոսաշրջիկների դժգոհության ալիքը: Նրանք պահանջում են իրենց հյուրանոց տրամադրել: Օդանավակայանի և քաղաքի կենտրոնի միջև տեղաշարժը դադարեցվել է առատ ձյան տեղումների պատճառով: Օդանավակայանում լռված ուղևորներին ընդամենը ստվարաթղթե տակդիրներ են բաժանել, որպեսզի կարողանան «քնել»: Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան հայտարարել է ճանապարհային երթևեկությունում բոլոր տրանսպորտային միջոցների մասնակցության արգելքի մասին՝ բացառությամբ հանրային տրանսպորտի և ծառայողական ավտոմեքենաների, ինչպես նաև՝ մի շաբաթով պետական և կրթական հաստատությունների գործունեության դադարեցման մասին: Ստամբուլի օդանավակայանի՝ Turkish Cargo-ին սպասարկող շինության տանիքը փլվել է ձյան ծանրության և ուժեղ քամու հետևանքով:

Համառոտ գլխավորի մասին

Ֆինանսների և գանձապետարանի նախարար Նուրեդդին Նեբաթին հայտարարել է, որ որոշ ժամանակով արժեզրկման մակարդակը կտատանվի մինչև 40 տոկոս, իսկ տարվա վերջին կնվազի մինչև 30 տոկոսից էլ ցածր:

Ապագայի կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն և Դեմոկրատիայի ու առաջընթացի կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ Թուրքիան լրիվ պատրաստ է և կարող է ընտրություններ անցկացնել ցանկացած ժամանակ:

Դատարանի որոշմամբ ձերբակալվել է TELE1-ի թղթակից Սեդեֆ Քաբաշը, որի նկատմամբ հետաքննություն է վարվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրոավորելու փաստի կապակցությամբ: 

Համընդհանուր չիպային ճգնաժամը մեքենաշինության ոլորտում, ինչի պատճառով շատ արտադրողներ հայտնվել են դժվարին կացության մեջ, այս անգամ դիպավ Renault-ին: Հաղորդվում է, որ Բուրսայում գտնվող թուրքական Oyak Renault գործարանը հունվարի 24-ից դադարեցրել է աշխատանքը 15 օրով:

Bizim TV-ի լրագրող Շաբան Սևինչին տված հարցազրույցում նախկին պատգամավոր և քաղաքական գործիչ Ջեմ Ուզանը հայտարարել է, որ թուրքական տնտեսությունը «հիվանդ է քաղցկեղով»:

Էրդողանը հանդիպում է ունեցել Հայկական հիմնադրամների միության նախագահ Բեդրոս Շիրինօղլուի և փոխնախագահ Գերման Բալյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Չանկայայում՝ նախկին նախագահական նստավայրում, փակ լրագրողների համար և շարունակվել է մոտ 45 րոպե:

Բանջարաբուծության ֆակուլտետի շրջանավարտ, Արդարության և զարգացման կուսակցության անդամ Իլիաս Հալիլօղլուն նշանակվել է աշխատանքի Թուրքիայի տիեզերական գործակալությունում, որը ծրագրել է 2023 թ. վայրէջք կատարել Լուսնի վրա: Ուշագրավ է, որ այս տարի ազգային տիեզերական ծրագրին հատկացվել է ընդամենը 20 հազար թուրքական լիրա (մոտ 1500 դոլար):

Վերջապես, հունվարի 27-ի տվյալներով, բացահայտվել է COVID-19-ով վարակվելու 82 180 դեպք, ինչը բացարձակ «ռեկորդ» է:

Արիֆ Ասալիօղլու


 

 

Աշխարհում Թուրքիա անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Ավելին
Ավելին